Այսօր: Երեքշաբթի, 12 Նոյեմբերի 2019թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 81
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
 
Ավագանու որոշման նախագծեր N 8 Ն
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 8 Ն


Զեկ. ԱՆՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 27.12.2017Թ. ԹԻՎ 140-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով <<Իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, <<Բյուջետային համակարգի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ կետով, հիմք ընդունելով հաստատված 2017թ. տարեկան հաշվետվությունը ,Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության և  Արմավիր համայնքի ղեկավարի միջև կնքված 28.02.2018թ. թիվ 22 պայմանագիրը, Հայաստանի Հանրապետության արմավիրի մարզպետի և Արմավիրի համայնքապետի միջև կնքված 01.02.2018թ. թիվ 10 և 11 պայմանագրերը, համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի 14.12.2018թ. թիվ 248 զեկուցագիրը <<Բարեկարգում>> տնօրինության տնօրենի 09.03.2018թ. թիվ 443 զեկուցագիրը, <<Արմավիր քաղաքի շախմատի դպրոց>> ՀՈԱԿ տնօրենի 05.03.2018թ. թիվ 327 զեկուցագիրը, Հայաստանի ձյուդոյի վետերանների ասոցացիայի նախագահի 06.02.2018թ. թիվ 188 գրությունը, Սայաթ-Նովա 1 Ա-ից 7Ա բ/բ շենքերի բակային տարածքի խաղահրապարակի կառուցման, 2 լուսային օբյեկտների կառուցման, թիվ 3,4,8 մանկապարտեզների վերանորոգման համար կազմված նախագծանախահաշվային փաստաթղթերը և հաշվի առնելով պարտքերի հավաքագրման ցուցանիշները՝ Արմավիր համայնքի ավագանին որոշում է.

1. Արմավիր համայնքի ավագանու 27.12.2017թ. թիվ 140 - Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝ համաձայն N1, N2, N3, N4, N5, N6 հավելվածների.
1) Արմավիր համայնքի 2018թ. բյուջե եկամուտները ավելացնել 11859,1 հազ. դրամով, այդ թվում
ա) Համայնքի տարածքում ոգելից խմիչքների և (կամ) ծխախոտի արտադրանքի վաճառքի, իսկ հանրային սննդի օբյեկտներում՝ ոգելից խմիչքների և (կամ) ծխախոտի արտադրանքի իրացման թույլտվության համար 1137 տողին ավելացնել 702.0 հազար դրամ.
բ) Համայնքի տարածքում առևտրի, հանրային սննդի, զվարճանքի, շահումով և վիճակախաղերի կազմակերպման օբյեկտները, բաղնիքները (սաունաները), խաղատները ժամը 24:00-ից հետո աշխատելու թույլտվության համար 1140 տողին ավելացնել 200.0 հազար դրամ.
գ) Համայնքի տարածքում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար 1142 տողին ավելացնել 3000.0 հազար դրամ.
դ) Համայնքի տարածքում (բացառությամբ թաղային համայնքների) մարդատար տաքսու (բացառությամբ երթուղային տաքսիների) ծառայություն իրականացնելու թույլտվության համար 1144 տողին ավելացնել 28.7 հազար դրամ.
դ) Պետական բյուջեից տրամադրվող նպատակային հատկացումներ (սուբվենցիաներ)1257 տողից պակասեցնել 567,1 հազար դրամ (հավելված 1.1), այդ թվում
- <<Արմավիրի քաղաքապետարանի արվեստի դպրոց>> ՀՈԱԿ պակասեցնել 400.3 հազար դրամ.
- <<Արմավիրի քաղաքապետարանի երաժշտական դպրոց>> ՀՈԱԿ պակասեցնել 166.8 հազար դրամ
զ) Համայնքի սեփականություն համարվող հողերի վարձակալության վարձավճարներ 1331 տողին ավելացնել 3000.0 հազար դրամ
զ) Այլ գույքի վարձակալությունից մուտքեր 1334 տողին ավելացնել 500,0 հազար դրամ
է) Պետության կողմից տեղական ինքնակառավարման մարմիններին պատվիրակված լիազորությունների իրականացման ծախսերի ֆինանսավորման համար պետական բյուջեից ստացվող միջոցներ 1342 տողից պակասեցնել 4,5 հազար դրամ
է) Օրենքով սահմանված դեպքերում համայնքային հիմնարկների կողմից առանց տեղական տուրքի գանձման մատուցվող ծառայություններ կամ կատարվող գործողությունների դիմաց ստացվող (գանձվող) վճարներ 1343 տողից պակասեցնել 3891.5 հազար դրամ (հավելված 1.1), այդ թվում 
ը) Տեղական վճարներ 1351 տողին ավելացնել 8891,5 հազար դրամ (հավելված 1.1), որից 1351 ա) տողին ավելացնել 5000.0 հազար դրամ՝ նախորդ տարիների պարտքերից, այդ թվում
- աղբահանության վճար 5000,0 հազար դրամ.
- ոռոգման ջրի մատակարարման ծառայությունից օգտվողների վճար 3891.5 հազար դրամ.
2) Արմավիր համայնքի 2018թ. բյուջեի ծախսերը ավելացնել 49922.6 հազար դրամով, այդ թվում՝
ա) 01 բաժնի 1 խմբի 1 դասի <<Օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կառավարում>> ծրագրի ծախսերի <<Հատուկ նպատակային այլ նյութեր >> 4269 հոդվածին ավելացնել 450.0 հազար դրամ՝ քաղաքապետի մեդալ ձեռք բերելու համար.
բ) 01 բաժնի 6 խմբի 1 դասի <<Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերին չպատկանող)>> ծրագրի ծախսերին ավելացնել 35063.5 հազար դրամ, այդ թվում <<Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին>> 4819 հոդվածին 400.0 հազար դրամ՝ Հայաստանի ձյուդոյի վետերանների ասոցացիային աջակցելու համար, <<Շենքերի և շինությունների կառուցում>> 5112 հոդվածին 10403.0 հազար դրամ՝ Սայաթ-Նովա 1Ա-ից 7Ա բ/բ շենքերի բակային տարածքի խաղահրապարակի կառուցման և  2 լուսային օբյեկտների կառուցման համար, <<Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում>> 5113 հոդվածին 24260.5 հազար դրամ՝ որից 4635.7 հազար դրամ քաղաքի թիվ 3 մանկապարտեզի, 16104.8 հազար դրամ թիվ 4 մանկապարտեզի և 3520.0 հազար դրամ թիվ 8 մանկապարտեզի (նախահաշիվ 5727.6-2207.6 հազար դրամ խնայող.) վերանորոգման համար. 
գ) 05 բաժնի 1 խմբի 1 դասի <<Աղբահանություն>> ծրագրի <<Բարեկարգում>> տնօրինության ծախսերի <<Այլ մեքենաներ և սարքավորումներ>> 5129 հոդվածին ավելացնել 3400.0 հազար դրամ՝ 40 հատ աղբարկղ ձեռք բերելու համար:
թ) <<Արտադպրոցական դաստիարակություն>> 09 բաժնի 5 խմբի 1 դասի ծրագրի ծախսերը ավելացնել 360.0 հազար դրամ, որից <<Սուբսիդիաներ ոչ-ֆինանսական պետական (համայնքային) կազմակերպություններին>> 4511 հոդվածին ավելացնել 927.1 հազար դրամ և <<Ընթացիկ դրամաշնորհներ համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին>> 4637 հոդվածին պակասեցնել 567.1 հազար դրամ, այդ թվում՝
- <<Արմավիր քաղաքապետարանի արվեստի դպրոց>> ՀՈԱԿ-ի ծախսերի <<Սուբսիդիաներ ոչ-ֆինանսական պետական (համայնքային) կազմակերպություններին>> 4511 հոդվածին ավելացնել 400.3 հազար դրամ և <<Ընթացիկ դրամաշնորհներ համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին>> 4637 հոդվածին պակասեցնել 400.3 հազար դրամ՝
- <<Արմավիր քաղաքապետարանի երաժշտական դպրոց>> ՀՈԱԿ-ի ծախսերի <<Սուբսիդիաներ ոչ-ֆինանսական պետական (համայնքային) կազմակերպություններին>> 4511 հոդվածին ավելացնել 166.8 հազար դրամ և <<Ընթացիկ դրամաշնորհներ համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին>> 4637 հոդվածին պակասեցնել 166.8 հազար դրամ՝
- <<Արմավիր քաղաքապետարանի Շախմատի դպրոց>> ՀՈԱԿ-ի ծախսերի <<Սուբսիդիաներ ոչ-ֆինանսական պետական (համայնքային) կազմակերպություններին>> 4511 հոդվածին ավելացնել 360.0 հազար դրամ, (<<վարչական սարքավորումներ>> 5122 հոդվածին ավելացնել 360.0 հազար դրամ)
ե) 11 բաժնի 1 խմբի 2 դասի <<Հայաստանի Հանրապետության համայնքների պահուստային ֆոնդ>> ծրագրի ծախսերի <<պահուստային ֆոնդ>> 4891 հոդվածին ավելացնել 10649.1 հազար դրամ.
3) Արմավիր համայնքի 2018թ. բյուջեի տարեվերջի պակասուրդը (դեֆիցիտը) ավելացնել 38063.5 հազար դրամով.
4) Արմավիր համայնքի 2018թ. բյուջեի պակասուրդի (դեֆիցիտի) ֆինանսավորման աղբյուրները ավելացնել 38063.5 հազար դրամով, այդ թվում՝
ա) Համայնքի բյուջեի միջոցների տարեսկզբի ազատ մնացորդը 8190 տողին ավելացնել 38063.5 հազար դրամ, այդ թվում՝ 
- Համայնքի բյուջեի վարչական մասի միջոցների տարեսկզբի ազատ մնացորդը 8191 տողին ավելացնել 30401.2 հազար դրամ, որից, ենթակա է ուղղման համայնքի բյուջեի ֆոնդային մաս 8193 տողին 30401.2 հազար դրամ.
- Համայնքի բյուջեի ֆոնդային մասի միջոցների տարեսկզբի ազատ մանցորդը 8194 դողին ավելացնել 38063.5 հազար դրամ, որից՝ առանց վարչական մասի միջոցների տարեսկզբի ազատ մնացորդից ֆոնդային մաս մուտքագրման ենթակա գումարի 8195 տողին ավելացնել 7662.3 հազար դրամ, վարչական մասի միջոցների տարեսկզբի ազատ մնացորդից ֆոնդային մաս մուտքագրման ենթակա գումարը (տող 8193) 8196 տողին 30401.2 հազար դրամ:

5) Արմավի համայնքի 2018թ. բյուջեում կատարել համապատասխան փոփոխություններ:
2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրվանից:

 




ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՌՈՒԲԵՆ ԽԼՂԱԹՅԱՆ


Նախագիծ կազմող ՌՈՒԲԵՆ ԽԼՂԱԹՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner