Ղեկավարվելով << Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 51-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, <<Բնապահպանական վերահսկողության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Արմավիր համայնքի <<Բարեկարգում>> տնօրինության տնօրեն Լ.Գրիգորյանի 18.10.2019 թ. թիվ 3336 զեկուցագիրը, որոշում եմ`
1. Թույլատրել Արմավիր համայնքի <<Բարեկարգում>> տնօրինությանը` հատել Արմավիր քաղաքի Մյասնիկյան փողոցի, Հանրապետության-Ջիվանի հատվածում <<Ղարաղաջ>> տեսակի թվով 4 (չորս) հատ, <<Հացենի>> 2 (երկու) հատ և <<Թթենի>> 1 (մեկ) ծառերը, համաձայն կից ներկայացված արձանագրության:
2. Հատումից առաջացած փայտանյութը հաշվառել և հատկացնել համայնքապետարանի ենթակայության նախադպրոցական հիմնարկներին:
3. Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և բնակ. կոմունալ հարցերի բաժնի գլխավոր մասնագետ Ռ.Մելքոնյանի վրա: