Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 122
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 508-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Արմավիր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, ք. Արմավիր, (0237) 2-36-54, armavirmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 սեպտեմբերի 2019 թվականի N 508-Ա

ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1.  ՀՀ Արմավիր համայնքի ղեկավարի որոշման կարգավորման առարկան.

             Քաղաքացի Գևորգ Բարսեղյանը հանդիսանալով հողի վճարող սուբյեկտ, «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով չի կատարել հողի հարկ վճարելու պարտականությունը, ինչի կապակցությամբ 2019 թվականի օգոստոսի 22-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի հիմքով Արմավիրի համայնքապետարանի աշխատակազմում հարուցվել է վարչական վարույթ` հողի հարկի գումարի գանձման հարցի քննության նպատակով:

         «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.

2. Վարչական ակտը ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.

Համաձայն ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ կողմից  տրված տվյալների ք. Արմավիր Գայի փողոց 44 հասցեում գտնվող` 04- կադաստրային ծածկագրով  հողամասը հանդիսանում է քաղաքացի Գևորգ Բարսեղյանի սեփականությունը, ինչը, «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքով հանդիսանում է հարկվող օբյեկտ:  Հողամասի համար վճարման ենթակա հարկը կազմում է  39927 ՀՀ դրամ, ինչը 2008- 2019թ. ընկած ժամանակահատվածում չի վճարվել:

Քաղաքացի Գևորգ Բարսեղյանի նշված ժամանակահատվածի համար հողի հարկը վճարելու պարտականությունը կազմում է 27926 ՀՀ դրամ` ապառք, որը օրենքով սահմանված ժամկետում չվճարելու արդյունքում առաջացել է տույժ` 39927 ՀՀ դրամի չափով:

    2019 թվականի օգոստոսի 22-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2019 թվականի սեպտեմբերի 12-ին հրավիրվել են վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով Գևորգ Բարսեղյանը պատշաճ ծանուցվել է /հիմք` 02.09.2019 թվականի փոստային անդորրագիր` ստանալու մասին ծանուցմամբ AG015077814AM/:

Գևորգ Բարսեղյանը չի ներկայացել վարչական վարույթ լսումներին:     

    3. Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.

ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք պարտավոր է օրենքով սահմանված կարգով և չափով մուծել հարկեր, կատարել պարտադիր այլ վճարումներ:

Համաձայն «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի` հողի հարկ վճարողներ են հանդիսանում հողի սեփականատերերը, պետական սեփականություն հանդիսացող հողի մշտական օգտագործողները:

Համաձայն «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի`հողի հարկի գումարը համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասերի համար վճարվում է հարկվող օբյեկտի գտնվելու վայրի համայնքի բյուջե:

Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի  401-րդ հոդվածի` Հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը կամ հարկային գործակալը վճարում է տույժ` 0.075 տոկոսի չափով:

Հարկային պարտավորությունների գծով գումարների վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում տեղական ինքնակառավարման մարմինը որոշում է կայացնում հարկ վճարողից ժամանակին չվճարված գումարը գանձելու վերաբերյալ և այդ մասին պատշաճ ծանուցում վերջինիս:

 Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 1-ին, 16-րդ, ՀՀ հարկային օրենսգրքի  398-րդ, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով՝

                                                                            ՈՐՈՇԵՑԻ

1.     Քաղաքացի Գևորգ Բարսեղյանից հօգուտ Արմավիր համայնքի բյուջե գանձել 39927 ՀՀ դրամ, որից  27926 ՀՀ դրամ` որպես հողամասի համար վճարման ենթակա հողի հարկի գումար, 12001 ՀՀ դրամ` որպես պարտավորությունը չկատարելու արդյունքում հաշվարկված տույժ: Հարկային պարտավորություն ունեցողանձի կողմից39927 /երեսունինը հազար ինը հարյուր քսանյոթ/ ՀՀ դրամը պետք է վճարվիֆինանսների նախարարության900335201043հաշվեհամարին` ստացողԱրմավիրիքաղաքայինհամայնք:

2.     Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Արմավիրի համայնքի ղեկավարին  դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։

3.     Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման` ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:

4.     Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Արմավիր համայնքի ղեկավարը:

5.       Սույնորոշումնուժիմեջէմտնումկողմերինիրազեկելունհաջորդողօրվանիցկամսույնորոշմամբուղղակիորենշոշոփվողանձանցվերաբերյալտեղեկություններըհայտնիչլինելուդեպքումհրապարակմանպահից, azdarar.am կայքիև/ կամհամայնքապետարանի տեղեկագրերումհրատարակելումիջոցով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ԽՈՒԴԱԹՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32
(0237) 2-36-54
armavirmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner