Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 34
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 742-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Արմավիր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, ք. Արմավիր, (0237) 2-36-54, armavirmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 դեկտեմբերի 2019 թվականի N 742-Ա

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐԵԼՈՒ ԵՎ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Արմավիր քաղաքի համայնքային սեփականություն հանդիսացող 45.4 քմ արտաքին չափերով  հողամասի վրա Անի Կոստանյանի կողմից  Շահումյան փողոցի թիվ 29/6 հասցեում ինքնակամ կառուցված շինության պահպանումը  չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, նկատի ունենալով, որ ինքնակամ կառույցը կառուցված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի վրա, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման ու անվտանգության գոտիներում և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ինչպես նաև ելնելով այն հանգամանքից, որ ինքնակամ կառույցը համապատասխանում է հաստատված պետական կամ համայնքային նշանակության քաղաքաշինական համալիր ծրագրերի նախատեսված գոտիներում գտնվող կառույցների ծրագրերի պայմաններին, ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասով, 188-րդ հոդվածի 2-րդ և 5-րդ մասերով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 57-րդ հոդվածի 1-ին մասի 1.1 կետով, 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով,  Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի հ. 731-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի հ. 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 33-րդ կետով, 34.2 կետով, 35-րդ կետի <<բ>> ենթակետով, 35,1-րդ , 36-րդ կետերով,  Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 17-ի <<Բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների, անհատական բնակելի տների, այգետնակների (ամառանոցների) և դրանց կից շինությունների, առանձին կանգնած հասարակական ու արտադրական նշանակության շինությունների, բազմաբնակարան բնակելի շենքերում տեղակայված հասարակական և արտադրական նշանակության շինությունների տեղադրության (տարածագնահատման գոտիականության) գործակիցները հաստատելու մասին>> հ. 470-Ն որոշմամբ հաստատված հավելվածով՝ որոշում եմ.

1.Արմավիր համայնքի սեփականություն հանդիսացող՝ Արմավիր քաղաքի Շահումյան փողոցի թիվ 29/6 հասցեում գտնվող շինությունը 45,4 քմ մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, խառը կառուցապատման գործառնական նշանակության հողամասում կառուցված՝ հասարակական նպատակային նշանակության՝ առևտրիօբյեկտ գործառական նշանակության՝ 45,4 քմ մակերեսով ինքնակամ կառույցը / ստորև նաև Գույք / համարել Արմավիր համայնքի սեփականությունը և ճանաչել օրինական (կցվում է հողամասի հատակագիծն ու շինության բնութագիրը)։ 

2. Արմավիր համայնքի սեփականություն հանդիսացող՝ Արմավիր քաղաքի Շահումյան փողոցի թիվ 29/6 հասցեում գտնվող գտնվող  45,4 քմ մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հողամասի գործառնական նշանակությունըսահմանելհասարակականնշանակության:

3.Արմավիր քաղաքի Շահումյան փողոցի թիվ 29/6 հասցեում գտնվող ինքնակամ կառուցված շինությունը 45.4 քմ արտաքին չափերով և դրա զբաղեցրած 45.4 քմ մակերեսով հողամասը առաջարկել գնման նախապատվության իրավունքով /ուղղակի վաճառք/ գնել կառույցը իրականացնող անձին` Անի Կոստանյանին:

4.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Արմավիր համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝երկամսյա ժամկետում։

5. Ուժը կորցրած ճանաչել համայնքի ղեկավարի 26.11.2019 թ. թիվ 709-Ա որոշումը:

 6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ԽՈՒԴԱԹՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32
(0237) 2-36-54
armavirmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner