Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով, ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ավագանու 2018 թվականի օգոստոսի 31-ի <<Արմավիր համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդի տեղաբաշխման (տեղադրման) կարգ ու պայմանները հաստատելու մասին>> թիվ 57-Ն որոշումը, Արմավիր համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 25-ի <<Արմավիր համայնքում տեղական տուրքերի և վճարների 2019 թվականի դրույքաչապերը սահմանելու մասին>> թիվ 102-Ն որոշումը և հիմք ընդունելով "ՊՐԵՍ ՍՏԵՆԴ" ՍՊԸ-ի տնօրեն Էդգար Խանզադյանի հայտը` որոշում եմ.
1. Բավարարել "ՊՐԵՍ ՍՏԵՆԴ" ՍՊԸ-ի տնօրեն Էդգար Խանզադյանի հայտը և թույլատրել Հանրապետության 1/1, Հանրապետության 18, Հանրապետության 55, Շահումյան 2/5, Շահումյան 2/7 և Երևանյան 11/1 հասցեներում արտաքին գովազդ տեղադրելը:
2. Հանձնարարել Արմավիրի համայնքապետարանի աշխատակազմի բյուջետային մուտքերի ապահովման և տրանսպորտի վերահսկողության բաժնին "ՊՐԵՍ ՍՏԵՆԴ" ՍՊԸ-ին տալու համապատասխան թույլտվություն: