Այսօր: Չորեքշաբթի, 17 Ապրիլի 2024թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 174
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 452-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Արմավիր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, ք. Արմավիր, (0237) 2-36-54, armavirmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 դեկտեմբերի 2018 թվականի N 452-Ա

ՀՈՂԱՄԱՍԸ ՀԱՄԱՅՆՔԻ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆ ՏԱԿ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Հողային օրենսգրքի>> 101 հոդվածով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և հիմք ընդունելով Արտակ Ղազարյանի 2018 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 1004 դիմումը` որոշում եմ՝

 

1.   Արմավիրի քաղաքապետի 17.10.2007թ. թիվ 473-Ա որոշման համաձայն Արտակ Ղազարյանին կառուցապատման իրավունքով հատկացված` Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցի թիվ 8/3 տաղավար ժամանակավոր հասցեում գտնվող 19.9 քմ մակերեսով հողամասը հետ վերցնել Արմավիրի համայնքապետարանի տնօրինության տակ:

2.  Ուժը կորցրած ճանաչել 17.10.2007թ. թիվ 473-Ա որոշումը, իսկ դրա հիման վրա 05.11.2007 թվականին կնքված /սեղ. նո. 5973/ հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագիրը համարել լուծված:

3.      Հանձնարարել Արտակ Ղազարյանին հողամասը վերադարձնել բարեկարգ վիճակում:

4. Սույն որոշմամբ դադարող գույքային իրավունքը ենթակա է պետական գրանցման` անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:

5.      Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ԽՈՒԴԱԹՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32
(0237) 2-36-54
armavirmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner