Այսօր: Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2024թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 14
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 017
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Արմավիր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, ք. Արմավիր, (0237) 2-36-54, armavirmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 հունվարի 2020 թվականի N 017

ՍԵՐԺ ՊԻՎԱԶՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԳՈՀԱՐԻԿ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ ԽՆԱՄԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՇՈՏ ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ ՍԵՐԺ ՊԻՎԱԶՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԽՆԱՄԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 34-րդ հոդվածով, <<Տեղական ինքնակառավարման մասին>>  Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 36-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 2-ի հ. 631-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 9-րդ կետի 1-ին ենթակետով, հիմք ընդունելով Գ. Ալեքսանյանի Արմավիրի համայնքապետարան մուտքագրված 13.01.2020 թվականի թիվ 0067 դիմումը, Աշոտ Ավետիսյանի Արմավիրի համայնքապետարան մուտքագրված 17.01.2020 թվականի թիվ 0138 դիմումը և Արմավիրի համայնքապետարանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի թիվ 01 նիստի 16.01.2020թ. արձանագրությունը՝ որոշում եմ.

1. 1. Ուժը կորցրած  ճանաչել Արմավիրհամայնքիղեկավարի2017թվականիօգոստոսի 31-ի թիվ  333-Ա որոշումը:

 

1.1 Սերժ Աշոտ Պիվազյանի` ծնված 01.10.2008 թ., նկատմամբ դադարեցնել Գոհարիկ Պետրոսի Ալեքսանյանի խնամակալությունը:

2. Սերժ Աշոտ Պիվազյանի` ծնված 01.10.2008 թ., նկատմամբ սահմանել խնամակալություն:

2.1 Աշոտ Ռաֆիկի Ավետիսյանին  նշանակել խնամակալ 3 / երեք / ամիս ժամկետով:

3. Աշոտ Ռաֆիկի Ավետիսյանին վերապահել ի շահ իր խնամարկյալի առանց հատուկ լիազորագրի կնքել անհրաժեշտ գործարքներ, հանդես գալ նրա  իրավունքների ու շահերի պաշտպանությամբ ցանկացած ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ հարաբերություններում՝ ներառյալ դատարանում:

4.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ԽՈՒԴԱԹՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32
(0237) 2-36-54
armavirmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner