Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 19-ի <<Համայնքի տարածքում հանրային սննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման օբյեկտներին, բաղնիքներին (սաունաներին), խաղատներին ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվություն տալու կարգը սահմանելու մասին>> թիվ 962-Ն որոշմամբ, Արմավիր համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 25-ի <<Արմավիր համայնքում տեղական տուրքերի և վճարների 2019 թվականի դրույքաչապերը սահմանելու մասին>> թիվ 102-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Ա/Ձ Աիդա Վարդանյանի հայտը` որոշում եմ.
1. Բավարարել Ա/Ձ Աիդա Վարդանյանի հայտը և թույլատրել Արարատյան 5/1 հասցեում գտնվող հիմնական շինությունում զբաղվել առևտրով 24:00-ից հետո:
2.Հանձնարարել Արմավիրի համայնքապետարանի աշխատակազմի բյուջետային մուտքերի ապահովման և տրանսպորտի վերահսկողության բաժնին Ա/Ձ Աիդա Վարդանյանին տալու համապատասխան թույլտվություն: