Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 67
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 471-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Արմավիր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, ք. Արմավիր, (0237) 2-36-54, armavirmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

05 օգոստոսի 2020 թվականի N 471-Ա

ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ Հ.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 22 Ա ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՆԵՐԱ ՍՏԵՓԱՆԻ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ, ՀՐԱՆՏ ՎԱՐՈՒԺԱՆԻ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ, ԳԱՅԱՆԵ ՎԱՐՈՒԺԱՆԻ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԵՎ ԳԱՐԵԳԻՆ ՎԱՐՈՒԺԱՆԻ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Ղեկավարվելով  <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքով, ՀայաստանիՀանրապետության կառավարության 2005 թ. դեկտեմբերի 29-իթիվ 2387-Նորոշմամբհաստատվածկարգի 42-րդ, 48-րդ , 49-րդև 51-րդկետերով,<<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով հիմք ընդունելով Գարեգին Վարուժանի Մանուկյանի 02.07.2020 թ. թիվ 2285 դիմումը, դիմումին կից ներկայացված ժառանգության իրավունքի վկայագիրը և հաշվի առնելով, որ Արմավիր համայնքի Հ.Հարությունյան փողոցի թիվ 22 Ա հասցեում գտնվող կառույցները իրականացվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը և դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները ու օրենքով պահպանվող շահերը, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և չեն գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում` ինժեներատրանսպորտային օտարման գոտիներում և հողամասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1, 2, 3 ենթակետերով սահմանված պահանջներին` որոշում եմ. 

 

  1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Հ.Հարությունյան փողոցի  թիվ 22 Ա  հասցեում Վեներա Ստեփանի Մանուկյանին, Հրանտ Վարուժանի Մանուկյանին, Գայանե Վարուժանի Մանուկյանին և Գարեգին Վարուժանի Մանուկյանին սեփականության իրավունքով պատկանող 460.0 քմ տնամերձ հողամասին կից ավել օգտագործվող 20.0 քմ մակերեսով հողամասը անհատույց հատկացնել նրանց սեփականության իրավունքով:

 

 2. Վերականգնել  Վեներա Ստեփանի Մանուկյանի /ծնված 08.08.1955 թ./,Հրանտ Վարուժանի Մանուկյանի /ծնված 23.03.1977 թ./, Գայանե Վարուժանի Մանուկյանի /ծնված 04.08.1978 թ./ Գարեգին Վարուժանի Մանուկյանի  /ծնված 09.08.1990թ./  սեփականության իրավունքը Արմավիր համայնքի  Հ. Հարությունյան փողոցի  թիվ 22 Ա հասցեում գտնվող գույքային միավորների` 480,0 քմ օրինական հողամասի վրա 1974 թ. կառուցված 119.5 քմ բնակելի տան նկատմամբ, իսկ ծածկերը սանհանգույցը , մառանը և ջրավազանը   համարել ինքնակամ:

3. Սույն որոշմամբ սահմանված իրավունքները ենթակա են պետական գրանցման:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արմավիր համայնքի տնօրինության և օգտագործման տակ գտնվող հողերը հատկացնելու, հետ վերցնելու և վարձակալության տրամադրելու դեպքերում անհրաժեշտ փաստաթղթերի (փաթեթի) նախապատրաստման համար սահմաված տեղական վճարը համայնքի բյուջե վճարելուց հետո:

5.Քաղ. Վեներա Ստեփանի Մանուկյանին, Հրանտ Վարուժանի Մանուկյանին, Գայանե Վարուժանի Մանուկյանին և Գարեգին Վարուժանի Մանուկյանին  պատկանող Հ.Հարությունյան փողոցի թիվ 22 Ա գույքին տալ ճշտված հասցե՝ Հ.Հարությունյան փողոց թիվ 22/1: 

6. Ուժըկորցրածճանաչելհամայնքիղեկավարի 15.06.2020 թ. թիվ 336-Աորոշումը:

7. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Արմավիր համայնքի ղեկավարին կամ դատական կարգով` Հայաստանի Հանրապետության վարչական դատարան ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐՇԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(168.60 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32
(0237) 2-36-54
armavirmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner