Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 48-րդ, 49-րդև 51-րդ կետերով, հիմք ընդունելով Արմավիր համայնքի ավագանու 2009 թ. մարտի 27-իհ. 40-Ա որոշումը Կարեն Գրիգորյանի լիազորվան անձ Արսեն Խաչատրյանի 14.01.2020 թ. թիվ 0076 դիմումը` որոշում եմ`
1. Կարեն Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող 84.0 քմ մակերեսով գույքային միավորին տալ հասցե` համայնք Արմավիր Սահմանապահների փողոց թիվ 2/13, իսկ 77.0 քմ մակերեսով գույքային միավորին տալ համայնք Արմավիր Սահմանապահների փողոց թիվ 2/11 հասցեն:
2. Սույն որոշմամբ գույքային միավորներին տրամադրված հասցեները ենթակա է պետական գրանցման
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արմավիր համայնքի ավագանու որոշմամբ սահմանված հասցեի տրամադրման վճարը համայնքի բյուջե վճարելուց հետո:
4.Ուժը կորցրած ճանաչել համայնքի ղեկավարի 26.08.2019 թ. թիվ 446-Ա որոշումը:
5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Արմավիր համայնքի ղեկավարին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում: