Ղեկավարվելով <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքով, հիմք ընդունելով Գայանե Գրիգորի Կավալսկայայի 26.07.2019 թ. թիվ 2385 դիմումը, դիմումին կից ներկայացված ժառանգության իրավունքի վկայագիրը և հաշվի առնելով, որ Արմավիր համայնքի Հանրապետության փողոցի 2-րդ նրբանցք թիվ 2Ա հասցեում գտնվող կառույցները իրականացվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը և դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները ու օրենքով պահպանվող շահերը, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և չեն գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում` ինժեներատրանսպորտային օտարման գոտիներում և հողամասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1, 2, 3 ենթակետերով սահմանված պահանջներին` որոշում եմ.
1. Վերականգնել Գայանե Գրիգորի Կավալսկայայի /ծնված 04.12.1965 թ./ սեփականության իրավունքը Արմավիր համայնքի Հանրապետության փողոցի 2-րդ նրբանցք թիվ 2Ա հասցեում գտնվող գույքային միավորների` 271.0 քմ օրինական հողամասի վրա 1987 թ. կառուցված 126.8 քմ բնակելի տան նկատմամբ, իսկ չուլանը, ծածկը, հավաբունը և պարիսպը համարել ինքնակամ:
2. Սույն որոշմամբ սահմանված իրավունքները ենթակա են պետական գրանցման:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արմավիր համայնքի տնօրինության և օգտագործման տակ գտնվող հողերը հատկացնելու, հետ վերցնելու և վարձակալության տրամադրելու դեպքերում անհրաժեշտ փաստաթղթերի (փաթեթի) նախապատրաստման համար սահմաված տեղական վճարը համայնքի բյուջե վճարելուց հետո:
4.Քաղ.Գայանե Գրիգորի Կավալսկայային պատկանող գույքին տալ ճշտված հասցե` Հանրապետության փողոցի 2-րդ նրբանցք թիվ 2/2:
5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Արմավիր համայնքի ղեկավարին կամ դատական կարգով` Հայաստանի Հանրապետության վարչական դատարան ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում: