Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 91
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 309-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Արմավիր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, ք. Արմավիր, (0237) 2-36-54, armavirmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 մայիսի 2020 թվականի N 309-Ա

ԾԱՌ ՀԱՏԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով << Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 51-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, <<Բնապահպանական վերահսկողության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Արմավիր համայնքի <<Բարեկարգում>> տնօրինության տնօրեն Լ.Գրիգորյանի 26.05.2020 թ. թիվ 1774 զեկուցագիրը, որոշում եմ` 

 1. Թույլատրել Արմավիր համայնքի <<Բարեկարգում>> տնօրինությանը` հատել Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցի վրա գտնվող <<Տիրան>> գործակալության շինության հարևանությամբ գտնվող <<Թթենի>> տեսակի 35-40 տարեկան 1 հատ ծառ, որի արմատները վնասում են նշված շինության հիմքերը և Արմավիր քաղաքի Երևանյան փողոցի  վրա գտնվող Արցախյան ազատամարտում զոհված և անհայտ կորած ազատամարտիների հիշատակին նվիրված հուշարձանին հարող տարածքում գտնվող 32 հատ <<Տուա>> տեսակի ծառերը, որոնք կորցրել են իրենց կենսունակությունը և չունեն գեղագիտական արժեք:

2.Հատումից առաջացած փայտանյութը հաշվառել և հատկացնել համայնքապետարանի ենթակայության նախադպրոցական հիմնարկներին:

3.Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և բնակ. կոմունալ հարցերի բաժնի գլխավոր մասնագետ  Ռ.Մելքոնյանի  վրա:  


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ԽՈՒԴԱԹՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32
(0237) 2-36-54
armavirmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner