Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 122
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 366-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Արմավիր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, ք. Արմավիր, (0237) 2-36-54, armavirmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 հուլիսի 2019 թվականի N 366-Ա

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Արմավիր քաղաքի Չարենցի փողոցի թիվ 7/7 հասցեում քաղ. Վահրամ Զաքարյանի կողմից Արմավիրի քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող 20,0 քմ մակերեսով հասարակական կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված խանութըը` 56.9 քմ  մակերեսով,  քաղհամայնքի ղեկավարի 2019թ. հոինիսի 21-ի թիվ 346-Ա որոշմամբ ճանաչվել է Արմավիրի քաղաքային համայնքի սեփականություն և օրինականացվել է: 2019թ. Հուլիսի  4-ին քաղ. Վ.Զաքարյանի կողմից դիմում է ներկայացվել քաղաքապետարան նշված շինությունը` 56.9 քմ մակերեսով խանութի զբաղեցրած և դրա հողամասը` 20.0 քմ մակերեսով՝ գնման նախապատվության իրավունքով իրեն օտարելու մասին: Ղեկավարվելով ՀՀ կառավարության 18.05.2006թ. ՙԻնքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին՚ թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 35 կետի բ)  ենթակետով,  35.1  և 36-րդ կետերով, հիմք ընդունելով  քաղ.  Վ. Զաքարյանի  04.07.2019թ. թիվ 2155  դիմումը. որոշում եմ`

 1.         Արմավիր քաղաքի Չարենցի փողոցի թիվ 7/7 հասցեում գտնվող ինքնակամ կառուցված խանութը` 56.9 քմ արտաքին մակերեսով /31.9 քմ ներքին մակերեսով/ օտարել քաղ. Վ. Զաքարյանին՝ շինությունը` 1 քմ 18900 դրամով, իսկ քաղհամայնքի սեփականություն հանդիսացող 20,0 քմ հողամասը` հողամասի կադաստրային արժեքով` 1 քմ 2940 դրամով:

Վաճառքի գնին հավելվում են մինչև օտարումը համայնքի անվամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար իրականացված վճարները` 26000 (քսանվեց հազար) ՀՀ դրամ: Ընդհանուր առմամբ անհրաժեշտ է վճարել 1160210 (մեկ միլիոն հարյուր վաթսուն հազար երկուհարյուրտաս) ՀՀ դրամ:

2.   Սույն որոշումը ուժի մեջ է մտնում 1160210 (մեկ միլիոն հարյուր վաթսուն հազար երկուհարյուրտաս) ՀՀ դրամ գումարը համայնքային բյուջե մուտքագրելու պահից:

3.Սույն որոշումը ստանալու օրվանից 30 օրյա ժամկետում սանմանված գումարը չվճարելու դեպքում կճանաչվի ուժը կորցրած:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ԽՈՒԴԱԹՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32
(0237) 2-36-54
armavirmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner