Ղեկավարվելով << Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 51-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, <<Բնապահպանական վերահսկողության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Արմավիր համայնքի <<Բարեկարգում>> տնօրինության տնօրեն Լ. Գրիգորյանի 11.03.2020 թ. թիվ 1006 և 12.03.2020թ. թիվ 1009 զեկուցագրերը, որոշում եմ`
1. Թույլատրել Արմավիր համայնքի <<Բարեկարգում>> տնօրինությանը կատարելու խորը էտ` Արմավիր համայնքի Աբովյան /Չարենց-Ջիվանու փողոցների հատվածները/, Սայաթ-Նովա /Չարենց-Ջիվանու փողոցների հատվածները/, Մյասնիկյան /Չարենց-Ջիվանու փողոցների հատվածները/, Շահումյան փողոցներում /Չարենց-Ջիվանու փողոցների հատվածները/:
2. 1. Թույլատրել Արմավիր համայնքի <<Բարեկարգում>> տնօրինությանը` հատել Արմավիր քաղաքի Ջիվանու փողոցի 25 շենքի դիմաց գտնվող 1 (մեկ) հատ <<Մերկածառ>> տեսակի մոտավորապես 25-30 տարեկան` չոր ծառը համաձայն կից ներկայացված արձանագրության:
3. Հատումից առաջացած փայտանյութը հաշվառել և հատկացնել համայնքապետարանի ենթակայության նախադպրոցական հիմնարկներին:
4. Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և բնակ. կոմունալ հարցերի բաժնի գլխավոր մասնագետ Ռ.Մելքոնյանի վրա: