Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 171
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 420-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Արմավիր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, ք. Արմավիր, (0237) 2-36-54, armavirmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 օգոստոսի 2019 թվականի N 420-Ա

2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 13-ԻՆ ԿԱՅԱՑԱԾ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ՎԱՃԱՌՔԻ ՀԱՂԹՈՂԻՆ ՀՈՂԱՄԱՍՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով<<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ և 70-րդ հոդվածներով, հիմք ընդունելով համայնքի ավագանու 2019 թվականի հունիսի28-ի թիվ 40-Ա որոշումը, 2019 թվականի օգոստոսի13-ի ՀԱ-01-19 ծածկագրով հողամասն աճուրդով վաճառելու մասին թիվ 1-1 ևաճուրդի արդյունքների մասին թիվ1-2արձանագրությունները, որոշում եմ՝

1.     Արմավիր համայնքի բնակավայրերի նպատակային նշանակության հողերից` Շահումյան փողոց 130/1 հասցեում գտնվող 40.0 քմ մակերեսով հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը, որից 32.0 քմ մակերեսով հողամասը երկհարկանի շինություն` հասարակական սննդի օբյեկտ կառուցելու նպատակով, 8.0 քմ հողամասը` սպասարկման նպատակով օտարել 2019 թվականի օգոստոսի 13ն կայացած աճուրդային վաճառքի հաղթող Հարություն Հարությունյանին:

2.     Հանձնարարել Արմավիրի համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնին՝ աճուրդով գնված հողամասի վճարման ենթակա գումարի /սահմանված ժամկետում ու կարգով/ վճարումները կատարելուց հետո աճուրդային վաճառքի հաղթող Հարություն Հարությունյանի հետ կնքել հողամասի օտարման պայմանագիր:

3.     Լիազորել Արմավիրի համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ Մելանյա Կոստանյանին` Արմավիր համայնքի ղեկավարի անունից կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր:

4.     Հանձնարարել Արմավիրի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և բնակարանային կոմունալ հարցերի բաժնին` Հարություն Հարությունյանին տրամադրելու հատկացված հողամասի սխեմա-հատակագիծ: 

5.     Ընդունել ի գիտություն, որ աճուրդի անցկացման օրվանից հաշված տաս օրվա ընթացքում սակարկությունների արդյունքում ձևավորված գինը չվճարելու դեպքում աճուրդը կհամարվի չկայացած:

6. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Արմավիր համայնքի ղեկավարին՝ ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա  ժամկետում։

7.     Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԽԱՉԱՏՈՒՐ ՄԿՐՏՉՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32
(0237) 2-36-54
armavirmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner