Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 48-րդ , 49-րդ և 51-րդ կետերով, հիմք ընդունելով Արմավիր համայնքի ավագանու 2009 թ. մարտի 27-իթիվ 40-Ա որոշումը և Նարեկ Խաչատրյանի 16.08.2019 թ. թիվ 2617 դիմումը` որոշում եմ.
1. Քաղաքացի Նարեկ Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող 8Ա թաղամասի թիվ 71 և 72 հասցեներում գտնվող գույքային միավորներին տալ միասնական հասցե` համայնք Արմավիր 8Ա թաղամաս թիվ 71:
2. Սույն որոշմամբ գույքային միավորներին տրամադրված հասցեն ենթակա է պետական գրանցման:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արմավիր համայնքի ավագանու որոշմամբ սահմանված հասցեի տրամադրման վճարը համայնքի բյուջե վճարելուց հետո:
4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Արմավիր համայնքի ղեկավարին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում: