Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով, Արմավիր համայնքի ավագանու 2018 թվականի օգոստոսի 31-ի թիվ 57-Ն և 2018 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 102-Ն որոշումների և հիմք ընդունելով "ՅՈՒՆԻԲԱՆԿ" ԲԲԸ-ի Արմավիրի մասնաճյուղի կառավարիչ Սմբատ Մինասյանի հայտը` որոշում եմ.
1. Բավարարել "ՅՈՒՆԻԲԱՆԿ" ԲԲԸ-ի Արմավիրի մասնաճյուղի կառավարիչ Սմբատ Մինասյանի հայտը և թույլատրել Հանրապետության 29/5 հասցեում արտաքին գովազդ տեղադրելը:
2. Հանձնարարել Արմավիրի համայնքապետարանի աշխատակազմի բյուջետային մուտքերի ապահովման և տրանսպորտի վերահսկողության բաժնին "ՅՈՒՆԻԲԱՆԿ" ԲԲԸ-ին տալու համապատասխան թույլտվություն: