Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 4
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր N 39
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 39


Զեկ. ԱՆՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2018ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի ԹԻՎ 103-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով  <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի  33-րդ հոդվածի  առաջին  մասի 2-րդ  կետով,  3-րդ  մասով,  <<Տեղական  ինքնակառավարման  մասին>> Հայաստանի  Հանրապետության  օրենքի 18-րդ  հոդվածի 1-ին  մասի 5-րդ կետով՝ Արմավիր համայնքի ավագանին  որոշում է.

1. Արմավիր  համայնքի ավագանու 2018 թվականի  դեկտեմբերի  25-ի  <<Արմավիր  համայնքի  2019 թվականի  բյուջեն  հաստատելու  մասին>>  թիվ 103-Ն  որոշման   մեջ  կատարել փոփոխություններ՝ համաձայն  N1, N2, N3  հավելվածների.

1) Արմավիր համայնքի 2019թ. բյուջեի ծախսերում կատարել վերաբաշխում, այդ թվում՝

ա) 01 բաժնի 6 խմբի 1 դասի <<Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերին չպատկանող)>> ծրագրի ծախսերին ավելացնել 2736,8 հազար դրամ, այդ թվում <<ներքին գործուղումներ>> 4221 հոդվածին 1170,0հազար դրամ՝ համահայկական խաղերի մասնակիցների ԱՐՑԱԽ  ճանապարհածախսի և  հյուրանոցային ծառայությունների  համար,  <<գրենական պիտույքներ և հագուստ>> 4261 հոդվածին 1366,8 հազար դրամ՝ համահայկական խաղերի մասնակիցների  համար մարզական հագուստներ,այլ պարագաների ձեռք  բերելու  և մասնակիցներին անվճար հատկացնելու համար, <<Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին>> 4819 հոդվածին  ավելացնել 200,0 հազար դրամ`Արմավիր քաղաքից մարտական գործողությունների մասնակիցներ և զին-հաշմանդամի կարգավիճակ ունեցող թվով  4 քաղաքացիների ամառային 7-օրյա հանգիստը Վրաստանի Քոբուլեթի քաղաքում կազմակերպելու նպատակով ART ԲԸ-ին <<ՀԱՏՈՒՑՈՒՄ-2019>> մարդասիրական ծրագրի շրջանակներում աջակցելու համար:

 բ) 04 բաժնի 5 խմբի 1 դասի <<Ճանապարհային տրանսպորտ >> ծրագրի <<Շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում>>  4251 հոդվածի գնման  արդյունքում  խնայված գումարներից պակասեցնել  11230,0 հազար դրամ:

գ)05 բաժնի 1 խմբի 1 դասի <<Աղբահանություն>> ծրագրի <<Բարեկարգում>> տնօրինության ծախսերի <<մեքենաների և սարքավորումների ընթացիկ նորոգում և պահպանում>> 4252 հոդվածին  ավելացնել 250,0 հազար  դրամ՝շատրվանի շարժիչի և պոմպերի նորոգման համար:

դ) <<Նախադպրոցական դաստիարակություն>> 09 բաժնի 1 խմբի 1 դասիծրագրի   << Արմավիր քաղաքի թիվ 9 մանկապարտեզ>> ՀՈԱԿ-ի ծախսերի  <<Սուբսիդիաներ ոչ-ֆինանսական պետական (համայնքային) կազմակերպություններին>> 4511 հոդվածին ավելացնել   2542.1 հազար դրամ՝  (4267 հոդված` 681,5 հազար դրամ պատուհանագոգեր և 1860,6 հազար դրամ վերանորոգման համար նյութեր ձեռք բերելու  համար):

ե)  11 բաժնի 1 խմբի 2 դասի <<Հայաստանի Հանրապետության համայնքների պահուստային ֆոնդ>> ծրագրի ծախսերի <<պահուստային ֆոնդ>> 4891 հոդվածին  ավելացնել  5701,1 հազար դրամ.
2) Արմավիր համայնքի  2019թ.  բյուջեում կատարել համապատասխան փոփոխություններ:
2. Սույն որոշումը ուժի մեջ  է  մտնում  պաշտոնական  հրապարակման  օրվան  հաջորդող  օրվանից:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ԽՈՒԴԱԹՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՆՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(545.90 Կբ)
(2.83 Մբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32
(0237) 2-36-54
armavirmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner