Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 19-ի <<Ոգելից խմիչքների և (կամ) ծխախոտի արտադրանքի վաճառքի, իսկ հանրային սննդի օբյեկտներում` ոգելից խմիչքների և (կամ) ծխախոտի արտադրանքի իրացման թույլտվություն տալու կարգը սահմանելու մասին>> թիվ 843-Ն որոշմամբ, Արմավիր համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 25-ի <<Արմավիր համայնքում տեղական տուրքերի և վճարների 2019 թվականի դրույքաչապերը սահմանելու մասին>> թիվ 102-Ն որոշոմամբ և հիմք ընդունելով Ա/Ձ Սոնա Ղազարյանի հայտը` որոշում եմ.
1. Բավարարել Ա/Ձ Սոնա Ղազարյանի հայտը և թույլատրել Շահումյան 9/10 հասցեում գտնվող հիմնական շինությունում զբաղվելու ոգելից խմիչքների իրացումով:
2. Հանձնարարել Արմավիրի համայնքապետարանի աշխատակազմի բյուջետային մուտքերի ապահովման և տրանսպորտի վերահսկողության բաժնին Ա/Ձ Սոնա ղազարյանին տալու համապատասխան թույլտվություն: