Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 19-ի թիվ 843-Ն որոշմամբ, Արմավիր համայնքի ավագանու 25.12.2018 թվականի թիվ 102-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Սոֆյա Չուլջյանի հայտը` որոշում եմ
1. Բավարարել Սոֆյա Չուլջյանի հայտը և թույլատրել Սայաթ-Նովա 109 հասցեում գտնվող հիմնական շինություներում զբաղվելու ոգելից խմիչքների վաճառքով:
2. Հանձնարարել Արմավիրի համայնքապետարանի աշխատակազմի բյուջետային մուտքերի ապահովման և տրանսպորտի վերահսկողության բաժնին Սոֆյա Չուլջյանին տալու համապատասխան թույլտվություն: