Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 48-րդ, 49-րդև 51-րդ կետերով, հիմք ընդունելով Արմավիր համայնքի ավագանու 2009 թ. մարտի 27-իհ. 40-Ա որոշումը և Օլգա Մելիքյանի, Հասմիկ և Լիլիթ Հովսեփյանների 19.11.2020 թ. թիվ 3592 դիմումը` որոշում եմ`
1. Հասմիկ և Լիլիթ Հովսեփյաններին սեփականության իրավունքով պատկանող 729,8 քմ մակերեսով գույքին տալ հասցե` համայնք Արմավիր Նալբանդյան փողոց թիվ 16/1, իսկ Օլգա Մելիքյանին պատկանող 364,8 քմ մակերեսով գույքային միավորի հասցեն թողնել նույնը՝ համայնք Արմավիր Նալբանդյան փողոց թիվ 16:
2. Սույն որոշմամբ գույքային միավորներին տրամադրված հասցեն ենթակա է պետական գրանցման:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արմավիր համայնքի ավագանու որոշմամբ սահմանված հասցեի տրամադրման վճարը համայնքի բյուջե վճարելուց հետո:
4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Արմավիր համայնքի ղեկավարին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում: