Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով,<<Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ կետով,Արմավիր համայնքի ավագանու 25.12.2018թ. թիվ 103-ն որոշման 8-րդ կետով, հիմք ընդունելով <<Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի թիվ 6 մանկապարտեզ>> ՀՈԱԿ տնօրենի 21.08,2019թ. թիվ 2656 և 11.09.2019թ. թիվ 2929 և 2930 զեկուցագրերը՝ որոշում եմ.
1. <<Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի թիվ 6 մանկապարտեզ>> ՀՈԱԿ-Ի ծախսերի <<աշխատողների աշխատավարձ և հավելավճարներ>> 4111 հոդվածի խնայված գումարներից պակասեցնել 404.0 հազար դրամ և ավելացնել <<գրասենյակային նյութեր և հագուստ>> 4261 հոդվածին 90.0 հազար դրամ,<<Այլ մեքենաներ և սարքավորումներ>> 5129 հոդվածին 314.0 հազար դրամ ՝ դռներ և պատուհաններ ձեռք բերելու համար::
2.<<Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի թիվ 6 մանկապարտեզ>> ՀՈԱԿ-Ի 2019թ. եկամուտների և ծախսերի նախահաշվում կատարել համապատասխան փոփոխություններ: