Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Արմավիր համայնքի ավագանու 25.12.2018թ. թիվ 103-ն որոշման 8-րդ կետով և հիմք ընդունելով գնումների պատասխանատու ստորաբաժանման ղեկավարի 09,08,2019թ. թիվ 2527 զեկուցագիրը և գնային հարցման արդյունքները՝ որոշում եմ.
1. 01 բաժնի 1 խմբի 1 դասի <<Օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կառավարում>> ծրագրի համայնքապետարանի ծախսերի <<գրասենյակային նյութեր և հագուստ>> 4261 հոդվածի գնման արդյունքում խնայված գումարներից պակասեցնել 300,0 հազար դրամ:
2. 01 բաժնի 6 խմբի 1 դասի <<Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերին չպատկանող) >> ծրագրի ծախսերի <<մասնագիտական ծառայություններ>> 4241 հոդվածին ավելացնել 300,0 հազար դրամ՝ գնման գործընթացների իրականացման նպատակով որակավորված մասնագիտական ծառայություն ձեռքբերելու համար:
2. Արմավիր համայնքի 2019թ բյուջեում և համայնքապետարանի ծախսերի նախահաշիվներում կատարել համապատասխան փոփոխություններ: