Այսօր: Շաբաթ, 19 Հուլիսի 2025թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 4
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր N խորքային հոր
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՐՄԵՆ ԱԲԳԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արմավիր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀՈՂԱՄԱՍԻ ՍՈՒԲՅԵԿՏԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի «Կադաստրային քարտեզներում հայտնաբերված սխալների ուղղման կարգը հաստատելու մասին» թիվ 698-Ն որոշման 39-րդ կետի 1-ին ենթակետով և հիմք ընդունելով Արմավիր համայնքի ղեկավարի առաջարկությունը՝

ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է

 

1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Սարդարապատ գյուղում գտնվող Արմավիր համայնքին  պատկանող խորքային հորի զբաղեցրած  0.00559  հա  բնակավայրերի նպատակային նշանակության գյուղատնտեսական գործառնական նշանակության պտղատու այգի հողամասը / 04-059-0276-0005 կադաստրային ծածկագրից/  սխալմամբ կադաստրային քարտեզում փոխանցվել և հաշվառվել է, որպես քաղաքացու սեփականություն, սակայն այդ հողամասի նկատմամբ գոյություն չունի իրավունքի ձեռքբերում հաստատող փաստաթղթեր և հողամասը հանդիսանում է Արմավիր համայնքի սեփականություն:

2. Կադաստրային քարտեզում ուղղված  0.00559  հա հողամասը արտացոլել համայնքի հողային ֆոնդի հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշռում:

3. Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՎԱՐՇԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՄԵՆ ԱԲԳԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32
(0237) 2-36-54
armavirmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner