Այսօր: Հինգշաբթի, 28 Մարտի 2024թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 141
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր N Ն-187
 

ՆԱԽԱԳԻԾ Ն-187


Զեկ. ՄԵԼԱՆՅԱ ԿՈՍՏԱՆՅԱՆ

<<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐ ՔԱՂԱՔԻ ԹԻՎ 1 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ>> ԵՎ <<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐ ՔԱՂԱՔԻ ԹԻՎ 7 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ>> ՀՈԱԿ-ՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով  <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով. հիմք ընդունելով Արմավիրի համայնքապետարանի կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի գլխավոր մասնագետ Ա. Դավթյանի  2018 թվականի նեյեմբերի 29-ի թիվ 1863 զեկուցագիրը, Արմավիր համայնքի ավագանին որոշում է.

 

1.     <<Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի թիվ 1 մանկապարտեզ>> ՀՈԱԿ-ի կանոնադրության մեջ կատարել փոփոխություն`

1.1    հաստատության հասցեն` <<ք. Արմավիր, Հ. Ավետիսյան փողոց 12>> բառերը փոխարինել <<ք. Արմավիր, Հ. Ավետիսյան փողոց 2/2>> բառերով:

2.     <<Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի թիվ 7 մանկապարտեզ>> ՀՈԱԿ-ի կանոնադրության մեջ կատարել փոփոխություն`

2.1    հաստատության հասցեն` <<ք. Արմավիր, Հանրապետության փողոց 1-ին նրբանցք 20>> բառերը փոխարինել <<ք. Արմավիր, Հանրապետության փողոց 1-ին նրբանցք 9/1>> բառերով:

3.     Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:

 

 
Կողմ (0)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ԽՈՒԴԱԹՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԵԼԱՆՅԱ ԿՈՍՏԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32
(0237) 2-36-54
armavirmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner