Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 48-րդ, 49-րդև 51-րդ կետերով, հիմք ընդունելով Արմավիր համայնքի ավագանու 2009 թ. մարտի 27-իհ. 40-Ա որոշումը և Դավիթ Մացակյանի 27.08.2020 թ. թիվ 2936 դիմումը` որոշում եմ`
1. Դավիթ Մացակյանին սեփականության իրավունքով պատկանող 167,0 քմ մակերեսով գույքային միավորին տալ հասցե` համայնք Արմավիր Սահմանապահների փողոց թիվ 8/1, իսկ 419.0 քմ մակերեսով գույքային միավորի հասցեն թողնել նույնը` համայնք Արմավիր Սահմանապահների փողոց թիվ 8:
2. Սույն որոշմամբ գույքային միավորներին տրամադրված հասցեն ենթակա է պետական գրանցման:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արմավիր համայնքի ավագանու որոշմամբ սահմանված հասցեի տրամադրման վճարը համայնքի բյուջե վճարելուց հետո:
4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Արմավիր համայնքի ղեկավարին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում: