Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 48-րդ կետով` որոշում եմ.
1. Արմավիրի համայնքային սեփականություն հանդիսացող Հանրապետության փողոցի 21 Ա շենքի հարակից տարածքում գտնվող 19,95 քմ մակերեսով գույքին տալ ժամանակավոր հասցե ՝ համայնք Արմավիր Հանրապետության փողոց 21/16:
2.Սույն որոշմամբ անշարժ գույքին տրամադրված հասցեն ենթակա է պետական գրանցման:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: