Այսօր: Հինգշաբթի, 28 Մարտի 2024թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 73
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշումներ N 26-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Արմավիր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, ք. Արմավիր, (0237) 2-36-54, armavirmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 մարտի 2021 թվականի N 26-Ա

ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՆ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով ևհիմք ընդունելով Արմավիր համայնքի ավագանու 28.02.2020թ. թիվ 05-Ա որոշումը`

 

ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է.

1.       Արմավիր համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության հողերից` համայնք Արմավիր Երևանյան փողոց 55/16 հասցեում գտնվող` 04-001-0075-0281 ծածկագրով, 460.0 քմ մակերեսով հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասն օտարել աճուրդային եղանակով, որից 368.0 քմ մակերեսով հողամասը երկհարկանի շինություն` առևտրի և սպասարկման օբյեկտ կառուցելու նպատակով, 92.0 քմ մակերեսով հողամասը` սպասարկման նպատակով: 

2.       Աճուրդի մեկնարկային գին սահմանել մեկ քմ մակերեսով հողամասի համար` 10252 ՀՀ դրամ, ընդամենը` 4715920 /չորս միլիոն յոթ հարյուր տասնհինգ հազար ինը հարյուր քսան/ ՀՀ դրամ:

3.       Ուժը կորցրած ճանաչել Արմավիր համայնքի ավագանու 08.09.2020թ. <<ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՆ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> թիվ 56-Ա որոշումը:

4.       Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:


Կողմ -9

ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ՍՈՒՐԵՆ

ԲԱՐՍԵՂՅԱՆ ՀԱՅԿ

ԳԱՍՊԱՐՅԱՆ ԱՐԱ

ԴՈԼԻՆՅԱՆ ՀԱՅԿ

ՀԱԿՈԲՅԱՆ ԱՐՄԵՆ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԼԵՌՆԻԿ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԽԱՉԻԿ

ՄԵԼՈՅԱՆ ԱՐՍԵՆ

ՇԻՐՎԱՆՅԱՆ ԱՐՄԵՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ԽՈՒԴԱԹՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32
(0237) 2-36-54
armavirmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner