Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 19-ի <<Համայնքի տարածքում հանրային սննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման օբյեկտներին, բաղնիքներին (սաունաներին), խաղատներին ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվություն տալու կարգը սահմանելու մասին>> թիվ 962-Ն որոշմամբ, Արմավիր համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 25-ի <<Արմավիր համայնքում տեղական տուրքերի և վճարների 2019 թվականի դրույքաչապերը սահմանելու մասին>> թիվ 102-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Ա/Ձ Սմբատ Գրիգորյանի հայտը` որոշում եմ.
1. Բավարարել Ա/Ձ Սմբատ Գրիգորյանի հայտը և թույլատրել Ե Հանրապետության 28 շենքում 2400 -ից հետո գիշերային վիճախաղերի ("Տոտտոգեյմինգ" - միջազգային բուքմեյքեր տոտալիզատորի) կազմակերպում:
2. Հանձնարարել Արմավիրի համայնքապետարանի աշխատակազմի բյուջետային մուտքերի ապահովման և տրանսպորտի վերահսկողության բաժնին` Ա/ՁՍմբատ Գրիգորյանին տալու համապատասխան թույլտվություններ: