Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 160
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 424-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Արմավիր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, ք. Արմավիր, (0237) 2-36-54, armavirmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 օգոստոսի 2019 թվականի N 424-Ա

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով,  Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի <<Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին>> թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 8, 11 կետերով  և 13  կետի ա)  ենթակետով, հիմք ընդունելով ինքնակամ կառույցն իրականացրած անձի` Ռուստամ Վարդանյանի 14.08.2019 թվականի թիվ 2571դիմումը՝ որոշում եմ.

1.       Սեփականության իրավունքով (հիմք` սեփականության իրավունքի գրանցման 06.06.2019թ. տրված N06062019-04-0018 վկայական) Ռուստամ Վարդանյանին պատկանող՝ Արմավիր քաղաքի Թումանյան փողոցի  թիվ 112 հասցեում գտնվող  539,0 քմ մակերեսով բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասում ինքնակամ կառուցված 4.1 քմ ներքին, 6.3 քմ արտաքին մակերեսով սանհանգույցը, 17.2 ներքին, 20.9 քմ արտաքին մակերեսով խոհանոցը, 14.9 քմ ներքին, 15.8 քմ արտաքին մակերեսով բաց պատշգամբը և 7.5 քմ մակերեսով պարիսպը ճանաչել օրինական։

2.       Ընդունել ի գիտություն, որ 

1) կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը.
2)
շինությունը կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կամ կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։

3.         Սահմանել, որ իքնակամ կառույցն իրականացրած անձը.

1) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում, Արմավիր համայնքի բյուջե պետքէ վճարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի <<Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին>> թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգով հաշվարկված` ընդհանուր արտաքին 50.5քմ մակերեսով ինքնակամ շինությունների օրինականացման համար յուրաքանչյուր քառակուսի մետրի համար՝ բազային տուրքի 10-ապատիկի չափով` 2100 ՀՀ  դրամ, ընդհանուր 106050 (հարյուր վեց հազար հիսուն ) ՀՀ դրամ:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԽԱՉԱՏՈՒՐ ՄԿՐՏՉՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32
(0237) 2-36-54
armavirmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner