Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 19-ի <<Համայնքի տարածքում հանրային սննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման օբյեկտներին, բաղնիքներին (սաունաներին), խաղատներին ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվություն տալու կարգը սահմանելու մասին>> թիվ 962-Ն որոշմամբ, Արմավիր համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 25-ի <<Արմավիր համայնքում տեղական տուրքերի և վճարների 2019 թվականի դրույքաչապերը սահմանելու մասին>> թիվ 102-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Ա/Ձ Մարինե Կարապետյանի հայտը` որոշում եմ
1. Բավարարել Ա/Ձ Մարինե Կարապետյանի հայտը և թույլատրել Երևանյան 2րդ նրբ.24տ. հասցեում գտնվող հիմնական շինությունում զբաղվել առևտրով 2400 -ից հետո
2. Հանձնարարել Արմավիրի համայնքապետարանի աշխատակազմի բյուջետային մուտքերի ապահովման և տրանսպորտի վերահսկողության բաժնին` Ա/Ձ Մարինե Կարապետյանին տալու համապատասխան թույլտվություններ