Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 48-րդ, 49-րդև 51-րդ կետերով, հիմք ընդունելով Արմավիր համայնքի ավագանու 2009 թ. մարտի 27-իհ. 40-Ա որոշումը, դիմումին կից ներկայացված դատարանի վճիռը և Սերոբ Մնացականյանի 12.03.2020 թ. թիվ 1026 դիմումը` որոշում եմ`
1. Սերոբ Մնացականյանին սեփականության իրավունքով պատկանող 68.0 քմ մակերեսով գույքային միավորին տալ հասցե` համայնք Արմավիր Հանրապետության փողոց 6 շենք թիվ 25 տարածք:
2. Սույն որոշմամբ գույքային միավորներին տրամադրված հասցեն ենթակա է պետական գրանցման:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արմավիր համայնքի ավագանու որոշմամբ սահմանված հասցեի տրամադրման վճարը համայնքի բյուջե վճարելուց հետո:
4.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Արմավիր համայնքի ղեկավարին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում: