Արմավիր քաղաքապետի 2011 թվականի օգոստոսի 5-ի թիվ 459-Ա որոշմամբ Արմավիր քաղաքի Շահումյան փողոց թիվ 7 տաղավար ժամանակավոր հասցեում գտնվող 40.0 քմ մակերեսով հողամասը կառուցապատման իրավունքով 5 տարի ժամկետով հատկացվել է Հրազդան Հակոբյանին՝ համաձայն որի Արմավիրի քաղաքային համայնքի և Հրազդան Հակոբյանի միջև 26.08.2011 թվականին կնքվել է հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագիր՝ սեղ. նո 5729:
Հրազդան Հակոբյանը 2012 թվականի հունիսի 20-ին Արմավիր քաղաքի Շահումյան փողոց թիվ 7 հասցեում գտնվող 40.0 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքը վաճառել է Դավիթ Դավոյանին` հիմք 20.06.2012թ. կնքված կառուցապատման իրավունքի առուվաճառքի պայմանագիր` սեղ. նո 3059:
Այնուհետև 2014 թվականի հոկտեմբերի 17-ին Դավիթ Դավոյանը Արմավիր քաղաքի Շահումյան փողոց թիվ 7 հասցեում գտնվող 40.0 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքը վաճառել է Զենֆիրա Դավոյանին` հիմք 17.10.2014թ. կնքված կառուցապատման իրավունքի առուվաճառքի /սեղ. նո 6942/ պայմանագիրը:
Հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրի գործողության ժամկետը լրացել է: Զենֆիրա Դավոյանը մինչ օրս բարեխղճորեն և լրիվ ծավալով կատարել է իր՝ կառուցապատողի պարտականությունները:
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 466 և 468 հոդվածների 1-ին մասերով, «Վարչարարության հիմունքների և վարչականվարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3, 53, 59, 60-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, հիմքը նդունելով Արմավիրի քաղաքային համայնքի և Հրազդան Հակոբյանի միջև 26.08.2011 թվականին կնքված հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրի 9.1 կետը և Զենֆիրա Դավոյանի 2021 թվականի ապրիլի 5-ի թիվ 1298 դիմումը. որոշում եմ՝
1. Արմավիրի քաղաքային համայնքի և Հրազդան Հակոբյանի միջև 26.08.2011 թվականին կնքված հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրում /սեղ. նո 5729/ կատարել փոփոխություն.
1.1 Հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման ժամկետը երկարացնել մինչև 26.08.2026թվականը:
1.2 Պայմանագրում <<Հրազդան Հակոբյան>>բառերի փոխարենկարդալ<<Զենֆիրա Դավոյան>>:
2. Իրավաբանական բաժնին Զենֆիրա Դավոյանի հետ կնքել համաձայնագիր` 26.08.2011 թվականին /սեղ. 5729/ կնքված հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրումփոփոխություն կատարելու մասին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: