Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 19-ի թիվ 843-Ն որոշմամբ, Արմավիր համայնքի ավագանու 25.12.2018 թվականի թիվ 102-Ն որոշմամբ և հիմք ընդունելով "Գրանդ Դիլինգ" ՍՊԸ-ի հայտը` որոշում եմ
1. Բավարարել "Գրանդ Դիլինգ" ՍՊԸ-ի հայտը և թույլատրել Ջիվանու 15/1 հասցեում գտնվող հիմնական շինությունում զբաղվելու ծխախոտի արտադրանքի վաճառքով:
2. Հանձնարարել Արմավիրի համայնքապետարանի աշխատակազմի բյուջետային մուտքերի ապահովման և տրանսպորտի վերահսկողության բաժնին "Գրանդ Դիլինգ" ՍՊԸ-ին տալու համապատասխան թույլտվություն: