Այսօր: Երեքշաբթի, 16 Ապրիլի 2024թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 128
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 413-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Արմավիր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, ք. Արմավիր, (0237) 2-36-54, armavirmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 օգոստոսի 2019 թվականի N 413-Ա

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հաշվի առնելով, որ Գոռ Սիմոնյանի կողմից կառուցված Արմավիր քաղաքի Երևանյան փողոցի 57/3 հասցեում գտնվող շինությունը  175.0 քմ արտաքին չափերով (մեկ հարկանի ) ինքնակամ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, նկատի ունենալով, որ ինքնակամ կառույցը կառուցված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի վրա, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման ու անվտանգության գոտիներում և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ինչպես նաև ելնելով այն հանգամանքից, որ ինքնակամ կառույցը համապատասխանում է հաստատված պետական կամ համայնքային նշանակության քաղաքաշինական համալիր ծրագրերի նախատեսված գոտիներում գտնվող կառույցների ծրագրերի պայմաններին, ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասով, 188-րդ հոդվածի 2-րդ և 5-րդ մասերով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 57-րդ հոդվածի 1-ին մասի 1.1 կետով, 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով,  Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի հ. 731-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի հ. 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 33-րդ կետով, 34.2 կետով, 35-րդ կետի <<բ>> ենթակետով, 35,1-րդ , 36-րդ կետերով,  Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 17-ի <<Բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների, անհատական բնակելի տների, այգետնակների (ամառանոցների) և դրանց կից շինությունների, առանձին կանգնած հասարակական ու արտադրական նշանակության շինությունների, բազմաբնակարան բնակելի շենքերում տեղակայված հասարակական և արտադրական նշանակության շինությունների տեղադրության (տարածագնահատման գոտիականության) գործակիցները հաստատելու մասին>> հ. 470-Ն որոշմամբ հաստատված հավելվածով, հիմք ընդունելով կառույցն ինքնակամ իրականացրած ֆիզիկական անձ Գոռ Սիմոնյանի  դիմումը և դրան կից ներկայացրած փաստաթղթերը՝  որոշում եմ.

1.Արմավիր համայնքի սեփականություն հանդիսացող՝ Արմավիր քաղաքի Երևան փողոցի 57/3 հասցեում գտնվող 175.0 քմ արտաքին  (153,7 քմ ներքին) մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասում կառուցված՝ հասարակական նպատակային նշանակության՝ ավտոլվացման կետ և ծածկ գործառական նշանակության,175.0 քմ արտաքին  մակերեոսով ինքնակամ կառույցը / ստորև նաև Գույք / համարել Արմավիր համայնքի սեփականությունը և ճանաչել օրինական կցվում է հողամասի հատակագիծն ու շինության բնութագիրը)։ 

2.Գույքի նկատմամբ պետական գրանցում կատարելուց հետո գնման նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքի ձևով ձեռք բերելու առաջարկ կատարել կառույցն իրականացրած Գոռ Սիմոնյանին:

3.Ինքնակամ կառույցն իրականացրած անձի կողմից սույն որոշման 1-ին կետում նշված կառույցի օրինականացման վճարը` 3307500 (երեք միլիոն երեք հարյուր յոթ հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ, դրա զբաղեցրած 175,0 քմ մակերեսով հողամասի համար` հողամասի կադաստրային արժեքը 1 քմ համար 2940 ՀՀ դրամ վճարելուց և այդ մասին Արմավիր համայնքի բյուջեի համապատասխան հաշվին մուտքագրված լինելու փաստը հավաստող անդորրագրերը ստանալուց հետո 10-օրյա ժամկետում գնորդի հետ կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր:

3.1 Վաճառքի գնին հավելվում են մինչև օտարումը համայնքի անվամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար իրականացված վճարները` 26000 (քսանվեց հազար) ՀՀ դրամ,  ընդհանուր առմամբ անհրաժեշտ է վճարել 3848000 (երեք միլիոն ութ հարյուր քառասունութ հազար ) ՀՀ դրամ: 

4.Սահմանել, որ ինքնակամ կառույցն օրինականացրածանձի կողմից գնման նախապատվության առաջարկն ընդունելուց հետո  30-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում, նշված ինքնակամ կառույցը ենթակա չէ պետական գրանցման, իսկ սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։

5.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Արմավիր համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝երկամսյա ժամկետում։

6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԽԱՉԱՏՈՒՐ ՄԿՐՏՉՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32
(0237) 2-36-54
armavirmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner