Այսօր: Կիրակի, 18 Ապրիլի 2021թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 9
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր N 52-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 52-Ա


Զեկ. ՄԵԼԱՆՅԱ ԿՈՍՏԱՆՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆՎԱԾ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԳՈՒՅՔԱՑԱՆԿՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի հանրապետության կառավարության 30.05.2019թ. թիվ 741-Ա որոշումը, Արմավիրի համայնքապետարանի և Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման կոմիտեի միջև 18.07.2019թ. կնքված պետական գույքի նվիրատվության պայմանագիրը  /գրանցամատյանի թիվը՝ 8855/ և ՀՀ Կադաստրիր կոմիտեի կողմից 29.07.2019թ. տրված անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման N29072019-04-0047 վկայականը և 21.08.2019թ. N ԱՏ -21082019-04-0270 տեղեկանքը՝.

ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է

1.       Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը և ստորև նշված գույքն ընդգրկել Արմավիրի համայնքապետարանի գույքացանկում` համապատասխան կադաստրային արժեքներով, այդ թվում`                      

-     ՀՀ Արմավիր քաղաքի Մ. Հերացու 5 հասցեում գտնվող, 1978-ական թվականներին կառուցված շինություններ՝/04-001-0001-0005-001 սանէպիդկայան՝ 1976.4քմ, 04-001-0001-0005-002 սանէպիդկայան՝ 630,6քմ, 04-001-0001-0005-003՝ ավտոտնակ՝ 161.9քմ/ – 150209782 /մեկ հարյուր հիսուն միլիոն երկու հարյուր ինը հազար յոթ հարյուր ութսուներկու/ ՀՀ դրամ. 

         - ՀՀ Արմավիր քաղաքի Մ. Հերացու 5 հասցեում գտնվող շինության զբաղեցրած և օգտագործման համար անհրաժեշտ հողամաս 0,96 հա – 2998159 /երկու միլիոն ինը հարյուր իննսունութ հազար մեկ հարյուր հիսունինը/ ՀՀ դրամ:

         2.      Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ԽՈՒԴԱԹՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԵԼԱՆՅԱ ԿՈՍՏԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32


armavir.armavir@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2021 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.04
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner