Այսօր: Հինգշաբթի, 28 Մարտի 2024թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 98
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր N փոփոխ.-ն
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ փոփոխ.-ն


Զեկ. ԱՆՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2018ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի ԹԻՎ 103-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ կետով, 3-րդ մասով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով՝ Արմավիր համայնքի ավագանին որոշում է.

 1. Արմավիր համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 25-ի <<Արմավիր համայնքի 2019 թվականի բյուջեն հաստատելու մասին>>  թիվ 103-Ն որոշման   մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն N1, N2, N3, N4, N5, N6 հավելվածների.
1) Արմավիր համայնքի 2019թ. բյուջեի եկամուտները ավելացնել 20335,0 հազ. դրամով, այդ թվում
ա) Գույքահարկ համայնքի վարչական տարածքում գտնվող շենքերի և շինությունների համար 1111 տողին ավելացնել 2000.0 հազար դրամ.

բ) Հողի հարկ համայնքի վարչական տարածքներում  գտնվող հողի համար 1112 տողին ավելացնել 1000.0 հազար դրամ.
գ) Գույքահարկ փոխադրամիջոցների համար 1121 տողին ավելացնել 2000.0 հազար դրամ.
դ) Համայնքի տարածքում ոգելից խմիչքների և (կամ) ծխախոտի արտադրանքի վաճառքի, իսկ հանրային սննդի օբյեկտներում՝ ոգելից խմիչքներիև (կամ) ծխախոտի արտադրանքի իրացման թույլտվության համար 1137 տողին ավելացնել 335.0 հազար դրամ.
 ե
) Համայնքի տարածքում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար 1142 տողին ավելացնել 4000.0 հազար դրամ.
զ) Համայնքի սեփականություն համարվող հողերի վարձակալության վարձավճարներ 1331 տողին ավելացնել 5000.0 հազար դրամ
է) 
Այլ գույքի վարձակալությունից մուտքեր 1334 տողին ավելացնել 1000,0 հազար դրամ
ը) Տեղական վճարներ 1351 և 1351 ա) տողերին ավելացնել 5000.0 հազար դրամ՝ նախորդ տարիների աղբահանության վճարների պարտքերից,

թ)Վարչական բյուջեի պահուստային ֆոնդից ֆոնդային բյուջե կատարվող հատկացումներից  մուտքեր 1392 տողին ավելացնել 6031,1հազար դրամ
 
2) Արմավիր համայնքի 2019թ. բյուջեի ծախսերը ավելացնել 76424,6 հազար դրամով, այդ թվում՝
ա) 01 բաժնի 1 խմբի 1 դասի <<Օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կառավարում>> ծրագրի ծախսերի <<Մեքենաների և սարքավորումների ընթացիկ նորոգում և պահպանում>> 4252 հոդվածին ավելացնել 68.0 հազար դրամ՝ պատճենահանման սարքի ընթացիք նորոգման համար.
բ) 01 բաժնի 6 խմբի 1 դասի <<Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերին չպատկանող)>> ծրագրի ծախսերին ավելացնել 19163,7 հազար դրամ,այդ թվում <<մասնագիտական ծառայություններ>> 4241 հոդվածին 10.0 հազար դրամ՝ նոտարական ծառայություն ձեռք բերելու համար,  <<Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին>> 4819 հոդվածին 50,0հազար դրամ` Արաբո վետերանների սոցիալ-իրավական ՀԿ-ին աջակցելու համար, <<Շենքերի և շինությունների ձեռք բերում>> 5111 հոդվածին 4300.0 հազար դրամ՝ որից 2800,0 հազար դրամ Շարլ Անձնավուրի հուշարձան-կոթողի քանդակի և 1500,0 հազար դրամ շատրվան ձեռք  բերելու համար, <<Շենքերի և շինությունների կառուցում>> 5112 հոդվածին 3194.0 հազար դրամ՝ Արցախյան ազատամարտում անհայտ կորած և զոհված ազատամարտիկների հուշարձանի տարածքում շատրվանի կառուցման համար, <<Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում>> 5113 հոդվածին 1654,0հազար դրամ՝ Շարլ Անձնավուրի  նվիրված հուշարձան-կոթողի տարածքի բարեկարգման աշխատանքների համար, <<Այլ մեքենաներ և սառքավորումներ>> 5129 հոդվածին 9384,7 հազար դրամ՝որից  լուսացույցների համար 7659,7հազար դրամ, 1725,0 հազար դրամ 3 բակերի համար խաղարհապարակի խաղեր ձեռք բերելու համար,  <<նախագծահետազոտական  ծախսեր>> 5134 հոդվածին՝ 571,0 հազար դրամ՝  երթևեկության կազմակերպման սխեմայի նախագծանախահաշվային փաստաթղթեր ձեռք բերելու համար:

գ) 04 բաժնի 5 խմբի 1 դասի <<Ճանապարհային տրանսպորտ >> ծրագրի <<Շենքերի և կառույցների կապիտալ վերանորոգում>> 5113 հոդվածին ավելացնել 38417,0 հազար դրամ՝ Սայաթ-Նովա փողոցի Ջիվան-Հանրապետության, Մյասնիկյան փողոցի  Ջիվան-Չարենց հատվածների ճանապարհների հիմնանորոգման աշխատանքների համար՝  սուբվենցիոն ծրագրի շրջանակներում համայնքի կողմից աշխատանքների  55 տոկոս մասնակցությամբ.

դ) 05 բաժնի 1 խմբի 1 դասի <<Աղբահանություն>> ծրագրի <<Բարեկարգում>> տնօրինության ծախսերին ավելացնել 7520,8 հազար դրամ, որից <<պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և այլ հատուկ վճարներ>> 4112 հոդվածին 1000,0հազար դրամ, <<մասնագիտական ծառայություններ>> 4241 հոդվածին 7,3 հազար դրամ՝ գազի սպասարկման ծառայության համար, <<Տրանսպորտայիննյութեր>> 4264 հոդվածին 1613,5 հազար դրամ՝ պահեստամասեր ձեռք բերելու համար, <<Այլ նպաստներ>> 4729 հոդվածին 300,0 հազար դրամ՝այլընտրանքային 2 աշխատանքային ծառայողների 2018թ. դրամական բավարարման համար,<<Այլ մեքենաներ և սառքավորումներ>> 5129 հոդվածին 4600.0 հազար դրամ՝40 հատ մեծ և 40 հատ փոքր  աղբամաններ ձեռք բերելու համար:

ե) <<Գրադարան>> 08 բաժնի 2 խմբի 1 դասի ծրագրի -<<Արմավիրի քաղաքապետարանի գրադարան>> ՀՈԱԿ-ի ծախսերի  <<Սուբսիդիաներ ոչ-ֆինանսականպետական (համայնքային) կազմակերպություններին>> 4511 հոդվածին ավելացնել 10,8 հազար դրամ՝ <<Հայրենականչ>> թերթի բաժանորդագրություն 4234 հոդված:

զ) <<Մշակույթի տուն>> 08 բաժնի 2 խմբի 3 դասի ծրագրի -<<Արմավիրի քաղաքապետարանի մշակույթի տուն>> ՀՈԱԿ-ի ծախսերի  <<Սուբսիդիաներ ոչ-ֆինանսականպետական (համայնքային)1կազմակերպություններին>> 4511 հոդվածին ավելացնել 3,6 հազար դրամ՝ <<Հայրենականչ>> թերթի բաժանորդագրություն 4234 հոդված:

է) <<Այլ մշակութային կազմակերպություններ>> 08 բաժնի 2 խմբի 4 դասի ծրագրի -<<Արմավիրի քաղաքապետարանի Զբոսայգի>> ՀՈԱԿ-ի ծախսերի  <<Սուբսիդիաներ ոչ-ֆինանսականպետական (համայնքային)1կազմակերպություններին>> 4511 հոդվածին ավելացնել 880.0հազար դրամ՝ Ալեքսեյեվի կիսանդրի քանդակի ձեռք բերման համար՝  5111 հոդված:

ը) <<Նախադպրոցական դաստիարակություն>> 09 բաժնի 5 խմբի 1 դասի ծրագրի ծախսերի  <<Սուբսիդիաներ ոչ-ֆինանսականպետական (համայնքային)1կազմակերպություններին>> 4511 հոդվածին ավելացնել 252.6 հազար դրամ, այդ թվում՝
-<<
Արմավիր քաղաքի թիվ 11 մանկապարտեզ>> ՀՈԱԿ-ի ծախսերի  <<Սուբսիդիաներ ոչ-ֆինանսականպետական (համայնքային) կազմակերպություններին>> 4511 հոդվածին ավելացնել 179.6 հազար՝ (կոյուղագծի ընթացիկ նորոգում 4251 հոդված):
-<<Արմավիր քաղաքի թիվ 12 մանկապարտեզ>> ՀՈԱԿ-ի ծախսերի <<Սուբսիդիաներ ոչ-ֆինանսական պետական (համայնքային) կազմակերպություններին>> 4511 հոդվածին  ավելացնել 73,0 հազար՝ (6,5 հազար դրամ սարքավորումների ընթացիկ նորոգում 4252 հոդված և 66,5 հազար դրամ տնտեսական ապրանքներ 4267 հոդված):
թ) <<Արտադպրոցական դաստիարակություն>> 09 բաժնի 5 խմբի 1 դասի ծրագրի ծախսերի  <<Սուբսիդիաներ ոչ-ֆինանսականպետական (համայնքային) կազմակերպություններին>> 4511 հոդվածին ավելացնել 38,0 հազար դրամ, այդ թվում՝
-<<
Արմավիրի քաղաքապետարանի արվեստի դպրոց >> ՀՈԱԿ-ի ծախսերի  <<Սուբսիդիաներ ոչ-ֆինանսականպետական (համայնքային) կազմակերպություններին>> 4511 հոդվածին ավելացնել 3,6 հազար դրամ՝ <<Հայրենականչ>> թերթի բաժանորդագրություն 4234 հոդված:
-<<Արմավիրի քաղաքապետարանի երաժշտական դպրոց>> ՀՈԱԿ-ի ծախսերի <<Սուբսիդիաներ ոչ-ֆինանսական պետական (համայնքային) կազմակերպություններին>> 4511 հոդվածին  ավելացնել 3,6 հազար դրամ՝ <<Հայրենականչ>> թերթի բաժանորդագրություն 4234 հոդված:

-<<Արմավիրի քաղաքապետարանի մարզադպրոց>> ՀՈԱԿ-ի ծախսերի <<Սուբսիդիաներ ոչ-ֆինանսական պետական (համայնքային) կազմակերպություններին>> 4511 հոդվածին  ավելացնել 23,6 հազար դրամ՝ որից 3,6 հազար դրամ <<Հայրենականչ>> թերթի բաժանորդագրություն 4234 հոդված և 20,0 հազար դրամ սարքավորում՝ կշեռք ձեռք բերելոի համար- 5122 հոդված:

-<<Արմավիրի քաղաքապետարանի ըմբշամարտի դպրոց>> ՀՈԱԿ-ի ծախսերի <<Սուբսիդիաներ ոչ-ֆինանսական պետական (համայնքային) կազմակերպություններին>> 4511 հոդվածին  ավելացնել 3,6 հազար դրամ՝ <<Հայրենականչ>> թերթի բաժանորդագրություն 4234 հոդված:
-<<Արմավիրի քաղաքապետարանի Շախմատի դպրոց>> ՀՈԱԿ-իծախսերի <<Սուբսիդիաներ ոչ-ֆինանսական պետական (համայնքային) կազմակերպություններին>> 4511 հոդվածին ավելացնել 3,6 հազար դրամ՝ <<Հայրենականչ>> թերթի բաժանորդագրություն 4234 հոդված:
 ժ
) 11 բաժնի 1 խմբի 2 դասի <<Հայաստանի Հանրապետության համայնքների պահուստային ֆոնդ>> ծրագրի ծախսերի <<պահուստային ֆոնդ>> 4891 հոդվածին ավելացնել 10070,1 հազար դրամ.
3) Արմավիր համայնքի 2019թ. բյուջեի տարեվերջի պակասուրդը (դեֆիցիտը) ավելացնել 56089.6 հազար  դրամով.
4) Արմավիրհամայնքի 2019թ. բյուջեի պակասուրդի (դեֆիցիտի) ֆինանսավորման աղբյուրները ավելացնել 56089.6 հազար դրամով, այդ թվում՝
ա) Համայնքի բյուջեի միջոցների տարեսկզբի ազատ մնացորդը 8190 տողին ավելացնել 56089.6 հազար դրամ, այդ թվում՝ 
- Համայնքի բյուջեի վարչական մասի միջոցների տարեսկզբի ազատ մնացորդը 8191 տողին ավելացնել 55810.1 հազար դրամ, որից, ենթակա է ուղղման համայնքի բյուջեի ֆոնդային մաս 8193 տողին 55810.1 հազար դրամ.
-
Համայնքի բյուջեի ֆոնդային մասի միջոցների տարեսկզբի ազատ մանցորդը 8194 տողին ավելացնել 279,5հազար դրամ, որից՝ առանց վարչական մասի միջոցների տարեսկզբի ազատ մնացորդից ֆոնդային մաս մուտքագրման ենթակագումարի 8195 տողին ավելացնել 279,5 հազար դրամ, վարչական մասի միջոցների տարեսկզբի ազատ մնացորդից ֆոնդային մաս մուտքագրման ենթակա գումարը (տող 8193) 8196 տողին 55810,1 հազար դրամ:
5) Արմավիր համայնքի 2019թ. բյուջեում կատարել համապատասխան փոփոխություններ:
2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ԽՈՒԴԱԹՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՆՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(680.32 Կբ)
(7.11 Մբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32
(0237) 2-36-54
armavirmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner