Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 115
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր N 124 Ն
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 124 Ն


Զեկ. ԱՆՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 08.12.2016Թ. ԹԻՎ 133-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով <<Իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և հիմք ընդունելով Արմավիրի քաղաքային համայնքի <<Բարեկարգում>>  տնօրինության տնօրենի 08.12.2017թ.  թիվ 1770 զեկուցագիրը և <<Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի թիվ 8 մանկապարտեզ>> ՀՈԱԿ-ի շենքի վերանորոգման և ջեռուցման համակարգի կառուցման համար կզմված նախագծանախահաշվային փաստաթղթերը՝Արմավիր համայնքի ավագանին որոշում է.

1. Արմավիր համայնքի ավագանու 08.12.2016թ. թիվ 133 -Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝ համաձայն N1, N2, N3 հավելվածների. 
1) Արմավիր համայնքի 2017թ. բյուջեի ծախսերում կատարել վերաբաշխում, այդ թվում՝
ա) 01 բաժնի 6 խմբի 1 դասի <<Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերին չպատկանող)>> ծրագրի ծախսերի <<Շենքերի և շինությունների կառուցման>>  5112 հոդվածին ավելացնել 18630.0 հազար դրամ՝ <<Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի թիվ 8 մանկապարտեզ>> ՀՈԱԿ շենքի վերանորոգման և ջեռուցման համակարգի կառուցման համար:
բ) 05 բաժնի 1 խմբի 1 դասի <<Աղբահանության >> ծրագրի  Արմավիրի քաղաքային համայնքի <<Բարեկարգում>>  տնօրինության ծախսերի <<Վարչական սարքավորումներ>> 5122 հոդվածին ավելացնել 2920.0 հազար դրամ՝ Արմավիր համայնքի վարչական տարածքում գտնվող չսահմանված և (կամ) չնախատեսված վայրերում աղբ թափելու դեպքերը հայտնաբերելու և կանխելու նպատակով 14 հատ տեսանկարահանող սարքավորումներ (տեսախցիկներ) ձեռք բերելու համար (հաշվարկ 2940.0 հազար դրամ-խնայողություն 20.0 հազար դրամ).
գ) <<Տնտեսական հարաբերություններ (այլ դասերին չպատկանող)>> 04 բաժնի 9 խմբի 1 դասի նախատեսված ծախսերի <<հողի իրացումից մուտքեր>> 8411 հոդվածին ավելացնել 21500.0 հազար դրամ
2) Արմավիր համայնքի 2017թ. բյուջեում կատարել համապատասխան փոփոխություններ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է  մտնում հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՌՈՒԲԵՆ ԽԼՂԱԹՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՆՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32
(0237) 2-36-54
armavirmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner