ՀՀ Արմավիր համայնքի ղեկավարի որոշման կարգավորման առարկան.
Քաղաքացի Գևորգ Բարսեղյանը հանդիսանալով գույքահարկ վճարող սուբյեկտ, «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով չի կատարել գույքահարկ վճարելու պարտականությունը, ինչի կապակցությամբ 2019 թվականի օգոստոսի 22-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի հիմքով Արմավիրի համայնքապետարանի աշխատակազմում հարուցվել է վարչական վարույթ` գույքահարկի գումարի գանձման հարցի քննության նպատակով:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
Վարչական ակտը ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.
Համաձայն Արմավիրի համայնքապետարանի աշխատակազմի գույքահարկի հաշվառման, սպասարկման և գանձման բաժնի կողմից տրամադրված «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածով սահմանված գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ-ի կողմից տրամադրված շենքերի և շինությունների հաշվառման և գնահատման տվյալների` քննարկվող անշարժ գույքը՝ /ք. Արմավիր, Գայի փողոց 44 հասցեում գտնվող/ 04-001 կադաստրային ծածկագրով շինությունը հանդիսանում է քաղաքացի Գևորգ Բարսեղյանի սեփականությունը, ինչը «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքով հանդիսանում է հարկվող օբյեկտ: Գույքի համար վճարման ենթակա գույքահարկը կազմում է 283690 ՀՀ դրամ, ինչը 2009-2019 թթ. ընկած ժամանակահատվածում չի վճարվել:
Քաղաքացի Գևորգ Բարսեղյանը` նշված ժամանակահատվածի համար գույքահարկը օրենքով սահմանված ժամկետում չվճարելու արդյունքում առաջացել է տույժ` 85262 ՀՀ դրամի չափով:
2019 թվականի օգոստոսի 22-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2019 թվականի սեպտեմբերի 12-ին հրավիրվել են վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով Գևորգ Բարսեղյանը պատշաճ ծանուցվել է /հիմք` 02.09.2019 թվականի փոստային անդորրագիր` ստանալու մասին ծանուցմամբ AG015077814AM/:
Գևորգ Բարսեղյանչի ներկայացել վարչական վարույթ լսումներին:
Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.
ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն` յուրաքանչյուր ոք պարտավոր է մուծել օրենքին համապատասխան սահմանված հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ:
Համաձայն «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի` գույքահարկը սեփականության իրավունքով նշված օրենքի 3-րդ հոդվածում նշված անձանց պատկանող հարկվող օբյեկտ համարվող գույքի համար սույն օրենքով սահմանված կարգով և չափով համապատասխան բյուջեներ վճարվող ուղղակի հարկ է, որը կախված չէ հարկ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից:
Համաձայն «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և համամասնությամբ գույքահարկի գումարը վճարվում է`
1) համայնքի վարչական տարածքում գտնվող շինությունների համար` հարկվող օբյեկտի գտնվելու վայրի համայնքի բյուջե.
Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի 401-րդ հոդվածի` Հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը կամ հարկային գործակալը վճարում է տույժ` 0.075 տոկոսի չափով:
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի, համայնքի ղեկավարը որպես սեփական լիազորություն, օրենքով սահմանված կարգով կազմակերպում է գույքահարկի գանձումը, ինչպես նաև տեղական հարկերը, տուրքերը և վճարները չվճարող անձանց նկատմամբ օրենքով սահմանված կարգով կիրառում է համապատասխան միջոցներ:
Հարկային պարտավորությունների գծով գումարների վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում տեղական ինքնակառավարման մարմինը որոշում է կայացնում հարկ վճարողից ժամանակին չվճարված գումարը գանձելու վերաբերյալ և այդ մասին պատշաճ ծանուցում վերջինիս:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրությամբ, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի, «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 2-րդ, 3-րդ, ՀՀ հարկային օրենսգրքի 398-րդ, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով՝
ՈՐՈՇԵՑԻ