Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐ ՄԱՐԶԻ ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնք
ՀՀ, Արմավիրի մարզ, ք.Արմավիր, (0237) 2-36-54, armavirmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
01 ՀՈՒԼԻՍԻ 2020թվականի N 387-Ա

ՔԿԱԳ ԲԱԺՆԻ 2020ԹՎԱԿԱՆԻ ԾԱԽՍԵՐԻ ՆԱԽԱՀԱՇՎՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, <<Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին>>  Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի  3-րդ կետով, Արմավիր համայնքի ավագանու 27.12.2019թ. թիվ 136-ն որոշման 8-րդ կետով  և հիմք ընդունելով ՔԿԱԳ բաժնի  պետի 30.06.2020թ. թիվ  2272 զեկուցագիրը` որոշում եմ.

1. 01 բաժնի 3 խմբի 1դասի <<Աշխատակազմի (կադրերի) գծով  ընդհանուր  բնույթի այլ  ծառայություններ>> ծրագրի ՔԿԱԳ բաժնի  ծախսերի   <<էներգետիկ ծառայություններ>> 4212 հոդվածի 1-ին կիսամյակի  խնայված գումարներից պակասեցնել  39,0 հազար դրամ և ավելացնել  <<գրասենյակային նյութեր և հագուստ>> 4261 հոդվածին՝  նոր տպիչի  համար  քարտրիջներ  ձեռքբերելու համար:

2.  Արմավիր  համայնքի  2020թ.  բյուջեում  և  ՔԿԱԳ բաժնի ծախսերի նախահաշվում կատարել համապատասխան փոփոխություններ:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                  ԴԱՎԻԹ ԽՈՒԴԱԹՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
ք. Արմավիր