Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐ ՄԱՐԶԻ ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնք
ՀՀ, Արմավիրի մարզ, ք.Արմավիր, (0237) 2-36-54, armavirmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2019թվականի N 600-Ա

ԾԱՌ ՀԱՏԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ  

Ղեկավարվելով << Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 51-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, <<Բնապահպանական վերահսկողության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Արմավիր համայնքի Մյանիկյան փողոցի թիվ 18 Ա, Հանրապետության փողոցի թիվ 12, Ջիվանու փողոցի թիվ  5 շենքերի մի խումբ բնակիչների 21.10.2019 թ. թիվ 3363 դիմում-խնդրանքը,  Արմավիրի համայնքապետարանի աշխատակիցների և ավագանու անդամների համատեղ ուսումնասիրության 2019 թ. հոկտեմբերի 21-ի թիվ 1 արձանագրությունը, որոշում եմ` 

1. Թույլատրել Արմավիր համայնքի <<Բարեկարգում>> տնօրինությանը` հատել Արմավիր քաղաքի Մյասնիկյան փողոցի Ջիվանի-Հանրապետության հատվածում մայթեզրերին գոյություն ունեցող թվով 26` Դրախտածառ` 6, Տուա` 3, Ղարաղաջ`5, Հացենի` 5 , Բալենի` 6, Թթենի` 1 տեսակի  ծառերը, որոնք բազմաթիվ անհարմարություններ են առաջացնում նշված հատվածում իրականացվող ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ժամանակ:

2. Հատվող ծառերը փոխարինել նախագծով նախատեսված քանակին համապատասխան 27 հատ գմբեթաձև ակացիաներով: 

3. Հատումից առաջացած փայտանյութը հաշվառել և հատկացնել համայնքապետարանի ենթակայության նախադպրոցական հիմնարկներին:

 

4.Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և բնակ. կոմունալ հարցերի բաժնի գլխավոր մասնագետ  Ռ.Մելքոնյանի  վրա:  

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                  ՎԱՐՇԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
ք. Արմավիր