Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐ ՄԱՐԶԻ ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնք
ՀՀ, Արմավիրի մարզ, ք.Արմավիր, (0237) 2-36-54, armavirmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
01 ՀՈՒԼԻՍԻ 2020թվականի N 386-Ա

ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Քաղաքացի Դավիթ Ասատրյանըհանդիասնալով  տեղական  տուրք վճարող սուբյեկտ, <<Վարչական իրավախախտումների վերաբերյալ>> ՀՀ օրենսգրքով սահմանված կարգով չի կատարել Արմավիրի համայնքապետարանի բյուջեի հանդեպ հարկ վճարելու պարտավորությունը, ինչի կապակցությամբ 2020 թվականի հունիսի 9-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով և 34-րդ հոդվածով Արմավիրի համայնքապետարանի աշխատակազմում հարուցվել է վարչական վարույթ` տեխնիկակակն հեղուկների վաճառք իրականացնելու հանգամանքով պայմանավորված` տեղական տուրքի գումարի գանձման հարցի քննության նպատակով:

Վարչական ակտը ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.

Համաձայն Ա-1 066850 անդորագրի Դավիթ Ասատրյանը Արմավիրի համայնքապետարանի  բյուջեի

հանդեպ հարկային պարտավորությունը մարել է :

            «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 50-րդ հոդվածի երկրորդ մասի «ա» կետի համաձայն` վարչական մարմնի նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթը կարող է կարճվել, եթե անձը, ում հասցեագրված է լինելու վարչական ակտը, վերացրել է օրենքի կամ իրավական այլ ակտի պահանջների խախտումները կամ պատշաճ միջոցներ է ձեռնարկել խախտումները կանխելու ուղղությամբ և նման դեպքերում օրենքն այդ խախտումների վերաբերյալ չի պահանջում վարչական ակտի ընդունում:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 38-րդ, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 50-րդ հոդվածի երկրորդ մասի «ա» կետով, 53-րդ, 58-60-րդ հոդվածներով, որոշում եմ.

1.          Քաղաքացի Դավիթ Ասատրյանի նկատմամբ 2020 թվականի հունիսի 09-ին հարուցված վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթը կարճել:

2.         Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Արմավիրի համայնքապետարանի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում կամ դատական կարգովՙ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան`<< Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքի 70-րդ, 71-րդ և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածներով նախատեսված նկարգով` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

3.         Որոշման մեկ օրինակը եռօրյա ժամկետում հանձնել Դավիթ Ասատրյանին:

4.        Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից,  azdarar.am կայքի և /կամ համայնքապետարանի տեղեկագրերում հրատարակելու միջոցով:

                                   

 

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                  ԴԱՎԻԹ ԽՈՒԴԱԹՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
ք. Արմավիր