Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐ ՄԱՐԶԻ ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնք
ՀՀ, Արմավիրի մարզ, ք.Արմավիր, (0237) 2-36-54, armavirmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 ՄԱՐՏԻ 2020թվականի N 268-Ա

ԱՐՄԱՎԻՐ ՔԱՂԱՔՈԻՄ ԾԱՌԵՐԻ ԽՈՐԸ ԷՏ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԾԱՌ ՀԱՏԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ  

 

 

Ղեկավարվելով << Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 51-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, <<Բնապահպանական վերահսկողության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Արմավիր համայնքի <<Բարեկարգում>> տնօրինության      տնօրեն Լ. Գրիգորյանի 11.03.2020 թ. թիվ 1006 և 12.03.2020թ. թիվ 1009 զեկուցագրերը, որոշում եմ` 

1. Թույլատրել Արմավիր համայնքի <<Բարեկարգում>> տնօրինությանը կատարելու խորը էտ` Արմավիր համայնքի Աբովյան  /Չարենց-Ջիվանու փողոցների հատվածները/, Սայաթ-Նովա /Չարենց-Ջիվանու փողոցների հատվածները/, Մյասնիկյան  /Չարենց-Ջիվանու փողոցների հատվածները/, Շահումյան փողոցներում /Չարենց-Ջիվանու փողոցների հատվածները/:

2. 1. Թույլատրել Արմավիր համայնքի <<Բարեկարգում>> տնօրինությանը` հատել Արմավիր քաղաքի Ջիվանու փողոցի 25 շենքի դիմաց գտնվող 1 (մեկ) հատ <<Մերկածառ>> տեսակի մոտավորապես 25-30 տարեկան` չոր ծառը համաձայն կից ներկայացված արձանագրության:

3. Հատումից առաջացած փայտանյութը հաշվառել և հատկացնել համայնքապետարանի ենթակայության նախադպրոցական հիմնարկներին:

 

 4. Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և բնակ. կոմունալ հարցերի բաժնի գլխավոր մասնագետ Ռ.Մելքոնյանի վրա:  

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                  ԴԱՎԻԹ ԽՈՒԴԱԹՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
ք. Արմավիր