Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐ ՄԱՐԶԻ ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնք
ՀՀ, Արմավիրի մարզ, ք.Արմավիր, (0237) 2-36-54, armavirmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 ՄԱՐՏԻ 2020 թվականի N 269-Ա

ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՊԱՀԵՍՏԱՎՈՐՎԱԾ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԸ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ԲԱՇԽԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ  

Ղեկավարվելով <<Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության  2020 թվականի մարտի 16-ի թիվ 298-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Արմավիրի մարզպետ Հ. Մաթևոսյանի` 2020 թվականի մարտի 19 N 01 /11.1/01683-2020 գրությունը` որոշում եմ.

1. Հանձնարարել <<ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի թիվ 4 մանկապարտեզ>>, <<ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի թիվ 8 մանկապարտեզ>>, <<ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի թիվ 9 մանկապարտեզ>>, <<ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի թիվ 10 գիշերօթիկ մանկապարտեզ>> համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին առկա արագ փչացող սնունդը բաշխել սոցիալապես անապահով վիճակում գտնվող   ընտանիքներին:

2. Վերոնշյալ համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների տնօրեններին` մեկօրյա ժամկետում կատարված աշխատանքների վերաբերյալ ներկայացնել տեղեկատվություն:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                             Դ. ԽՈՒԴԱԹՅԱՆ

 

2020թ. մարտի  19
   ք. Արմավիր