Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐ ՄԱՐԶԻ ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնք
ՀՀ, Արմավիրի մարզ, ք.Արմավիր, (0237) 2-36-54, armavirmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
01 ՄԱՐՏԻ 2021թվականի N 206-Ա

<<ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐՄԱՎԻՐ ՔԱՂԱՔԻ ԹԻՎ 8 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ>> ՀՈԱԿ-Ի 2021Թ. ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ՆԱԽԱՀԱՇՎՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Արմավիր համայնքի ավագանու 25.12.2020թ. թիվ 101-ն որոշման 8-րդ կետով և հիմք ընդունելով <<Արմավիրի քաղաքի թիվ 8 մանկապարտեզ>> ՀՈԱԿ տնօրենի 18.02.2021թ. թիվ 0670 զեկուցագիրը` որոշում եմ.

1. <<Արմավիրի մարզի  Արմավիր քաղաքի թիվ 8 մանկապարտեզ>> ՀՈԱԿ-Ի ծախսերի <<կենցաղային և հանրային սննդի նյութեր>> 4267հոդվածի 1-ին եռամսյակի պլանը  ավելացնել 790,0 հազար  դրամով, 1-ին կիսամյակի պլանը՝ 220,0 հազար  դրամով,  սննդամթերքի գնման գործընթացի արդյունքում խնայված  գումարների  հաշվին վերանորոգման աշխատանքները  ավարտին հասցնելու    համար անհրաժեշտ 1149,5 հազար  դրամի ապրանքների և նյութերի գնման  համար: 

 2. <<Հայաստանի Հանրապետության համայնքների պահուստային ֆոնդ>>11 բաժնի 1 խմբի 2 դասի ծրագրի ծախսերի <<պահուստային ֆոնդ>> 4891 հոդվածի 1-ին եռամսյակի պլանից   պակասեցնել  790,0 հազար  դրամ, 1-ին կիսամյակի պլանից՝  220,0 հազար  դրամ:

3. Արմավիր համայնքի 2021թ. բյուջեի  և  <<Արմավիրի  մարզի  Արմավիր  քաղաքի  թիվ  8  մանկապարտեզ>>   ՀՈԱԿ-Ի ծախսերի  նախահաշվի   եռամսյակներում  կատարել համապատասխան փոփոխություններ: 

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                  ԴԱՎԻԹ ԽՈՒԴԱԹՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
ք. Արմավիր