Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐ ՄԱՐԶԻ ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնք
ՀՀ, Արմավիրի մարզ, ք.Արմավիր, (0237) 2-36-54, armavirmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2019թվականի N 741-Ա

<<ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ>> ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԾԱԽՍԵՐԻ ՆԱԽԱՀԱՇՎՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, <<Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին>>  Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի  3-րդ կետով, Արմավիր համայնքի ավագանու 25.12.2018թ. թիվ 103-ն որոշման 8-րդ կետով և հիմք ընդունելով Արմավիրի մարզպետի և Արմավիրի համայնքապետի միջև  12,12,2019թ. կնքված համաձայնագիրը` որոշում եմ.

1. <<Բարեկարգում>> տնօրինության 05 բաժնի 1 խմբի 1դասի <<Աղբահանություն>> ծրագրի  ծախսերի <<Աշխատողների աշխատավարձեր  և  հավելավճարներ>> 4111 հոդվածի խնայված  գումարներից  պակասեցնել 300,0 հազար դրամ  և  ավելացնել <<Այլ նպաստներ բյուջեից>> 4729 հոդվածին՝ այլընտրանքային աշխատանքային  ծառայողների դրամական բավարարման համար

2. Արմավիր համայնքի 2019թ. բյուջեում  և <<Բարեկարգում>> տնօրինության  ծախսերի  նախահաշվում  կատարել համապատասխան փոփոխություններ:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                  ԴԱՎԻԹ ԽՈՒԴԱԹՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
ք. Արմավիր