Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐ ՄԱՐԶԻ ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնք
ՀՀ, Արմավիրի մարզ, ք.Արմավիր, (0237) 2-36-54, armavirmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2019թվականի N 739-Ա

ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ 2019Թ ԾԱԽՍԵՐԻ ՆԱԽԱՀԱՇՎՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, <<Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին>>  Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի  3-րդ կետով, Արմավիր համայնքի ավագանու 25.12.2018թ. թիվ 103-ն որոշման 8-րդ կետով, հիմք   ընդունելով <<ՄԻՏՔ>>  ՀԿ-ի 11,12,2019թ. թիվ  4005 գրությունը՝    որոշում  եմ. 

1. 01 բաժնի 6 խմբի 1 դասի <<Ընդհանուր  բնույթի  հանրային  ծառայություններ  (այլ  դասերին  չպատկանող) >>  ծրագրի  ծախսերի    <<Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին>> 4819 հոդվածի խնայված գումարներից 200,0 հազար  դրամ նվիրատվություն հատկացնել  <<ՄԻՏՔ>>ՀԿ-ին՝ քաղաքի ամանորյա տոնական զարդարմանը նվիրված  ծրագրի իրականացման համար:

2. Համայնքապետարանի ծախսերում կատարել համապատասխան փոփոխություն:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                  ԴԱՎԻԹ ԽՈՒԴԱԹՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
ք. Արմավիր