 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐ ՄԱՐԶԻ ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնք ՀՀ, Արմավիրի մարզ, ք.Արմավիր, (0237) 2-36-54, armavirmunicipality@gmail.com
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 ՆՈՅԵՄԲԵՐԻ 2020 թվականի N 612-Ա
ՇԱՀԵՆ ՄԱՐՏԻՐՈՍԻ ՕՐԴՈՒԲԵԿՅԱՆԻՆ <<ԱՐՄԱՎԻՐԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՀՈՒՇԱՄԵԴԱԼ>>-ՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 24-րդ կետով`
1. Բարձր գնահատելով 2020 թվականի սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը Արցախում ընթացող մարտերի ժամանակ հայրենիքի սահմանների պաշտպանության գործում ունեցած ավանդը, իր օրինակով զինակից ընկերներին ոգևորելը, ինչպես նաև Արմավիր քաղաքի մշակույթի զարգացման գործում ունեցած մեծ ներդրումը` <<Արմավիրի քաղաքապետարանի Արվեստի դպրոց>> ՀՈԱԿ-ի տնօրեն Շահեն Մարտիրոսի Օրդուբեկյանին պարգևատրել <<Արմավիրի քաղաքապետի հուշամեդալ>>-ով:
2. Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Դ. ԽՈՒԴԱԹՅԱՆ
2020թ. նոյեմբերի 19
ք. Արմավիր