Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐ ՄԱՐԶԻ ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնք
ՀՀ, Արմավիրի մարզ, ք.Արմավիր, (0237) 2-36-54, armavirmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 ՆՈՅԵՄԲԵՐԻ 2020 թվականի N 609-Ա

ՀՈՂԱՄԱՍԸ ՀԱՄԱՅՆՔԻ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆ ՏԱԿ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Հողային օրենսգրքի>> 101 հոդվածով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և հիմք ընդունելով Արամ Մկրտչյանի լիազորված անձ Արամայիս Դավթյանի /հիմքՌուսաստանի Դաշնություն, Տվերի մարզի Տվերի քաղաքային նոտարական օկրուգի նոտարի կողմից 2020թվականի օգոստոսի 11-ի տրված թիվ 69ԱԱ2457183 լիազորագիրը/, 2020 թվականի նոյեմբերի 6-ի թիվ 3482 դիմումը.  որոշում եմ՝

1. Արմավիրի քաղաքապետի 05.08.2011թթիվ 456-Ա որոշման համաձայն քաղ. Արամ Մկրտչյանին կառուցապատման իրավունքով հատկացվածԱրմավիր քաղաքի Բաղրամյան փողոցի 11 շենքի 2 ավտոտնակ ժամանակավոր հասցեում գտնվող 18.0 քմ մակերեսով հողամասը հետ վերցնել Արմավիրի համայնքապետարանի տնօրինության տակ:

2.   Ուժը կորցրած ճանաչել 05.08.2011թթիվ 456-Ա որոշումըիսկ դրա հիման վրա 18.08.2011 թվականին կնքված /սեղնո5340հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագիրը համարել լուծված:

3.     Ընդունել ի գիտություն, որ

1)    ՍույնորոշմամբդադարողգույքայինիրավունքըենթակաէպետականգրանցմանՀայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեիհամապատասխանստորաբաժանումում համատեղ դիմումի հիման վրա:

2)     կառուցապատման իրավունքից հրաժարվողը իր միջոցների հաշվին պետք է վճարի սույն որոշմամբ դադարող իրավունքի պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը:

4.     Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին առձեռն կամ օրենքով սահմանված այլ կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                             Դ. ԽՈՒԴԱԹՅԱՆ

 

2020թ. նոյեմբերի  17
   ք. Արմավիր