Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐ ՄԱՐԶԻ ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնք
ՀՀ, Արմավիրի մարզ, ք.Արմավիր, (0237) 2-36-54, armavirmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2019թվականի N 737-Ա

ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ Հ.ԱՎԵՏԻՍՅԱՆ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 103 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐԱԶԴԱՏ ՄԱՔՍԻՄԻ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԵՎ ՄԱՐԻՆԵ ՄԱՔՍԻՄԻ ՊՈՂՈՍՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

Ղեկավարվելով <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքով, հիմք ընդունելով Մարինե Մաքսիմի Պողոսյանի  06.12.2019 թ. թիվ 3944 դիմումը, դիմումին կից ներկայացված  ժառանգության իրավունքի վկայագիրը  և հաշվի առնելով, որ Արմավիր համայնքի Հ.Ավետիսյան փողոցի թիվ 103 հասցեում գտնվող կառույցները իրականացվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը և դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները ու օրենքով պահպանվող շահերը, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և չեն գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում` ինժեներատրանսպորտային օտարման գոտիներում և հողամասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1, 2, 3 ենթակետերով սահմանված պահանջներին` որոշում եմ. 

1. Վերականգնել Վարազդատ Մաքսիմի Պետրոսյանի  /ծնված 03.06.1969թ./ և Մարինե Մաքսիմի Պողոսյանի        /ծնված07.09.1956թ./  սեփականության իրավունքը Արմավիր համայնքի Հ.Ավետիսյան փողոցի  թիվ 103 հասցեում գտնվողգույքայինմիավորների` 1393.0 քմ օրինական հողամասի վրա 1936թ. կառուցված 73.0 քմ բնակելի տան, 1950 և 1975 թ. թ. կառուցված 110.8 քմ բնակելի տան և 1975 թ. կառուցված 4.0 քմ կաթսայատան նկատմամբ, իսկ ցախատունը համարել ինքնակամ:

2. Սույն որոշմամբ սահմանված իրավունքները ենթակա են պետական գրանցման:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արմավիր համայնքի տնօրինության և օգտագործման տակ գտնվող հողերը հատկացնելու, հետ վերցնելու և վարձակալության տրամադրելու դեպքերում անհրաժեշտ փաստաթղթերի (փաթեթի) նախապատրաստման համար սահմաված տեղական վճարը համայնքի բյուջե վճարելուց հետո:

 

 4.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Արմավիր համայնքի ղեկավարին կամ դատական կարգով` Հայաստանի Հանրապետության վարչական դատարան ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում:

 

 

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                  ԴԱՎԻԹ ԽՈՒԴԱԹՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
ք. Արմավիր